Բաժիններ՝

Հայաստանում նախորդ տարի կոռուպցիոն բնույթի քրեական հետապնդման է ենթարկվել 101 պաշտոնատար անձ

Հայաստանում 2017 թ. քննված կոռուպցիոն բնույթի 1005 քրեական գործերով քրեական հետապնդման է ենթարկվել 101 պաշտոնատար անձ: Իր ֆեյսբուքյան էջում ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը նշել է, որ տեսանելիորեն փոխվել է քրեական հետապնդման ենթարկված սուբյեկտների կազմը, մասնավորապես՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության և ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում:

«2017 թ. ընթացքում քննված կոռուպցիոն բնույթի քրեական գործերով քրեական հետապնդման է ենթարկվել 101 պաշտոնատար անձ, որոնցից` ոստիկանության աշխատակիցներ՝ 45 անձ, ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության պաշտոնատար անձինք՝ 4 անձ, ՀՀ ՊԵԿ պաշտոնատար անձինք՝ 10 անձ, ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ 1, ընդհանուր իրավասության դատարանի դատավոր՝ 2, դատախազության դատախազ՝ 1, ՀՀ ՔԿ քննիչ (ավագ քննիչ)՝ 3, ԱԱԾ և Զինված ուժեր՝ 5 անձ, ՀՀ ԱՆ ՔԿՎ աշխատակիցներ՝ 8 անձ, տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակազմի աշխատակիցներ՝ 2 անձ, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բաժնի պետ՝ 1 անձ, Աբովյանի քաղաքապետարանի աշխատակազմի բաժնի պետ՝ 1 անձ, կրթության ոլորտի աշխատակիցներ՝ 5 անձ, սոցիալական ապահովության ոլորտի աշխատակիցներ՝ 10 անձ, առողջապահության ոլորտի աշխատակիցներ՝ 2 անձ, տրանսպորտի և կապի ոլորտի աշխատակիցներ՝ 2 անձ»,- նշել է Աբրահամյանը:

Նրա խոսքով` 2017թ. քննված կոռուպցիոն բնույթի 1005 քրեական գործերով քրեական հետապնդման է ենթարկվել 599 անձ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս