
Քաղաքացին ընկել է ձորակը

Հոկտեմբերի 30-ին, ժամը 19:15-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ավան վարչական համայնքի Քուչակ թաղամասի Մշակույթի տան մոտ քաղաքացին ավտոմեքենան կայանելու պահին ընկել է ձորակը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:
Պարզվել է, որ Մ.Բաբաջանյան 18/13 հասցեի մոտակա ձորակում՝ մոտ 7 մ, փրկարարներն անգիտակից վիճակում հայտնաբերել են անձը չպարզված քաղաքացուն և դուրս են բերել ձորակից, ով հոսպիտալացվել է «Սրբ.Գր.Լուսավորիչ» ԲԿ: