
Սպիտակի անտառապահ Սմբատ Կարապետյանը ձերբակալվել է

Լոռիում մեծ թվով ծառահատումներ իրականացնելու դեպք է գրանցվել և գործի շրջանակներում անտառապահ է ձերբակալվել:
«Փաստինֆո»-ի այս տեղեկությունը հաստատեցին նաև Քննչական կոմիտեից՝ հայտնելով, որ 100-ից ավելի ծառերի հատման գործով անտառապահը ձերբակալվել է 308-րդ հոդվածի 2-րդ մասի կասկածանքով:
Մեր տեղեկություններով՝ հատվել են տարբեր տեսակի և չափերի ծառեր, իսկ ձերբակալված անձը Սպիտակի անտառապահ Սմբատ Կարապետյանն է: