ՎՊ-ն ստուգումներ կանցկացնի Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում. նախագիծն ուղարկվել է ԱԺ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի վերջին նիստի ժամանակ հաստատվել է ՎՊ 2018թ. գործունեության ծրագրի նախագիծը և ուղարկվել ԱԺ: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ի թիվս այլ պետական մարմինների՝ ՎՊ-ն հաջորդ տարի նախատեսել է ստուգումներ անցկացնել նաև Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում:

Հետաքրքիրն այն է, որ 2016-2017թթ ընթացքում ՀՀ էներգետիկայի նախարարի պաշտոնը զբաղեցրել է ՎՊ ներկայիս նախագահ Լեւոն Յոլյանը: Այս կապակցությամբ մեկնաբանությունների համար «Ժողովուրդ»-ը դիմեց ՎՊ փոխնախագահ Արա Նռանյանին: Հարցին՝ պարոն Յոլյանը իր նախկին գործունեության հետ կապված եթե խախտումներ գտնի, կարձանագրի՞, Նռանյանն ասել է. «Ցանկացած մարդ էլ տարբեր պետական մարմիններում աշխատանքներ իրականացնում է, Դուք, իհարկե, կարող եք այդ հարցը ուղղել պարոն Յոլյանին, բայց կարծում եմ՝ որևէ կաշկանդում այստեղ չպետք է լինի»»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930