Վաչե Գաբրիելյանի կինը նոր պաշտոն ունի. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի կինը՝ ԿԲ դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականության վերլուծության բաժնի պետ Հասմիկ Ղահրամանյանը, նշանակվել է ԿԲ նախագահի գլխավոր խորհրդական։ Մեր տեղեկությունը հաստատեց ԿԲ մամուլի խոսնակ Հարություն Բերբերյանը։

Մենք 2 ամիս առաջ գրել էինք, որ ԿԲ վիճակագրության եւ դրամավարկային քաղաքականության վարչությունները պետք է տեղափոխվեն Դիլիջան, ինչն աշխատակիցների դժգոհությունն էր հարուցել։

Հ․ Ղահրամանյանի համար, որպես նախարարի կնոջ, բացառություն են արել՝ պահել են Երեւանում, նրա ղեկավարած բաժինը լուծարել, իսկ բոլոր նրանց՝ մոտ 20 հոգու, որոնք հրաժարվում են Դիլիջան տեղափոխվել, մինչև Ամանոր ժամանակ են տվել՝ կա՛մ տեղափոխվում եք, կա՛մ ազատվում եք աշխատանքից»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930