
Խորհուրդ է տրվում երթևեկել միայն ձմեռային անվադողերով. ԱԻՆ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 2-ին` ժամը 07:30-ի դրությամբ, ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 22-ից 47-րդ կմ-ին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Գորիս հատվածում առկա է մառախուղ:
Խորհուրդ է տրվում երթևեկել միայն ձմեռային անվադողերով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: