Վարորդը, որը գումարներ է վճարում, մի շարք փողոցներում կանգնելու տեղ չի գտնում. գծերը օրը 24 ժամ զբաղեցրած են. «Առավոտ»

«Առավոտ» օրաթերթը գրում է. «Մայրաքաղաքի փողոցներում ամեն քայլափոխի քաշված «կարմիր գծերը», որոնք ի սկզբանե նախատեսված էին ավտոկայանատեղիի ծառայություն մատուցելու տարեկան կտրվածքով կամ օրական գումարներ վճարած վարորդներին, վերածվել են մեկ այլ ծառայություն մատուցող օբյեկտի՝ «ավտոշուկայի» վարձակալությամբ տրվող ավտոմեքենաների հանգրվանի։ Այսինքն՝ վարորդը, որը գումարներ է վճարում վճարովի այս ավտոկայանատեղից օգտվելու, մի շարք փողոցներում կանգնելու տեղ չի գտնում, քանի որ այդ գծերը օրը 24 ժամ զբաղեցրած են վաճառքի հանված կամ վարձակալությամբ տրվող ավտոմեքենաներով։

Այդ վիճակն է կենտրոնական Բաղրամյան պողոտայում, Մաշտոցի պողոտայի երկու կողմերի երկայնքով եւ մայրաքաղաքի մի շարք բանուկ փողոցներում։ Ստացվում է, որ և՛ տեղի գումար է վարձատուի վրա էժան նստում, և՛ ավտոմեքենաները ապահով ձեռքերում են՝ տեսախցիկների հսկողության ներքո։ «Կարմիր գծերի» պատասխանատուն «Փարկինգ սիթի սերվիս»-ն է»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս