«Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն»-ի հարակից տարածքում օձ է հայտնաբերվել
Հոկտեմբերի 2-ին, ժամը 11:38-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հալաբյան փողոցի թիվ 16 հասցեում գտնվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն»-ի անվտանգության շենքում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բռնել են գյուրզա տեսակի օձին և տեղափոխել անվտանգ տարածք: