Կառավարությունը հաստատեց 2017 թվականի ձմեռային զորակոչը կազմակերպելու մասին որոշումը

Գործադիրն այսօրվա նիստի ընթացքում հաստատեց 2017 թվականի ձմեռային զորակոչը կազմակերպելու մասին որոշման նախագիծը:

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ասաց, որ սահմանվում են պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների՝ 2017թ. ձմեռային զորակոչի կազմակերպման ու անցկացման, զորակոչի ապահովման գործընթացում պետական ու տարածքային կառավարման մարմինների գործողությունների հետ կապված հարաբերությունները:

«Ավելացնեմ միայն, որ, քանի որ բավականին մեծ հետաքրքրություն կա մեր համաքաղաքացիների կողմից, Պաշտպանության նախարարությունն ամեն ինչ անելու է, որպեսզի առաջիկայում քառօրյա նիստի ժամանակ օրենքի ընդունման պարագայում հասցնի ներդնել «Ես եմ» ծրագրի մեխանիզմները, ենթաօրենսդրական ակտերը, և ըստ ցանկության՝ առաջնագիծն ընտրող մեր հայրենակիցները կարողանան օգտվել ծառայության այն նոր տեսակից, որն առաջարկել ենք և լայն քննարկումներ ենք անցկացրել»,- ասաց պաշտպանության նախարարը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930