Այսօր Ազգային ժողովում 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը հետաքրքրվեց, թե կոնկրետ ի՞նչ պետք է արվի լրագրողների աշխատանքն ԱԺ-ում ավելի արդյունավետ դարձնելու համար:
Հոկտեմբերի 31-ին, ժամը 9.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Զ.Սարկավագի փողոցի թիվ 11 տան մոտ վրաերթի է ենթարկել 1939 թ. ծնված Զանան Վարդիկյանին, որը տեղում մահացել է:
ՀՀԿ խորհրդի նիստում «Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» օրենքի նախագծի քննարկումների ժամանակ հնչած բուռն մտահոգությունները փարատելու համար նախագիծն այժմ լրամշակվում է, հստակեցվում են ձևակերպումները: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:
Ինչպես տեղեկացրել էինք՝ հոկտեմբերի 29-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Գյումրիի Մուսայելյան փողոցի թիվ 81/5 հասցեի դիմաց իրար էին բախվել «Մերսեդես Բենս» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ:
ՀՀ նախագահի աշխատակազմին տրամադրվող միջոցները 2018 թվականին կկրճատվեն: Այսօր 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանն ասաց, որ, եթե 2017 թվականի պետական բյուջեի նախագծով ՀՀ նախագահի աշխատակազմին տրամադրվող ծախսերը նախատեսված էր 4 միլիարդ 880 միլիոն դրամ, իսկ հաջորդ տարվա համար նախատեսվում է տրամադրել 2 միլիարդ 381 միլիոն դրամի չափով […]
Հոկտեմբերի 31-ին ժամը 19:38-ին «Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության կայան» ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել Ստեփանակերտ-Մարտակերտ ճանապարհի 20-րդ կմ վրա տեղի ունեցած ՃՏՊ-ի մասին:
Պետական եկամուտների կոմիտեի նախաբացթողումային հսկողության ու մաքսանենգության դեմ պայքարի վարչությունների համատեղ իրականացրած միջոցառումների արդյունքում Մեղրիի մաքսակետում կանխվել է առանձնապես խոշոր չափի՝ շուրջ 105 կգ «հերոին» տեսակի թմրանյութի ներկրումը հանրապետություն:
Ազգային ժողովի պատգամավորների բացակայությունների դեպքում պահումներ են կատարվում նրանց աշխատավարձերից: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյանը:
Մեծամորի ատոմակայանի փակման մասին քննարկումները նախաձեռնվում են արհեստականորեն և որևէ առնչություն չունեն իրականության հետ:
Երևանն ու Մոսկվան մշակում են համատեղ ներդրումային ֆոնդի շրջանակում ծրագրերի իրականացման ճանապարհային քարտեզը. միջոցները կարող են ուղղվել նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ու էներգետիկայի ոլորտներում ծրագրերի ֆինանսավորմանը:
Հայաստանը պատրաստ է մրցակցել Ռուսաստանի Դաշնություն լոլիկ մատակարարող երկրների հետ:
Անչափահասը մոր ընկերոջ կողմից սեռական բռնությունների զոհ է դարձել:
Այն դեպքում, երբ հին նմուշի անձնագիրը ներկայացվել է փոխանակման օգտագործման համար ոչ պիտանի լինելու պատճառով կամ անձը կորցրել է անձնագիրը և դիմել է նորը ստանալու համար, իսկ անձնագրում օտարերկրյա պետությունում վավերականության նշման ժամկետը (հանրության մոտ ընդունված ելքի վիզա հասկացությունը) դեռ չի ավարտվել, այն փոխանցվում է նոր անձնագրում և քաղաքացին դրա համար առանձին չի վճարում։
ՀՀ Լոռու մարզի դատախազությունում որոշում է կայացվել ձերբակալել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղի Սպիտակի անտառպետության անտառապետին:
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Այս տարվա սեպտեմբեր ամսվա մեջ մի քանի անգամ մամուլին հայտնի դարձան դեպքեր, որ ՀՀ պետական սահմանն ապօրինի հատել են: Եղան դեպքեր էլ, որ Հայաստանում ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող անձինք են հատել պետական սահմանը և լքել երկիրը:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Սեյրան Սարոյանը նախօրեին վերադարձել է Հայաստան, ԱԺ պատգամավորի մտերիմները վստահեցնում են, որ նա կազդուրվել է ու կգա նիստերին։
Հայտնաբերված «ապրանքի» ընդհանուր քաշը կազմում է ավելի քան 1700 գրամ: Պատահարի վայրի զննման ընթացքում թփերում գտնվել է ռետինե նոր նավակ եւ կապրոնե պարան:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է . «ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի՝ Հայաստան վերջին այցի ժամանակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ոգևորությամբ հայտարարել էր, թե ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառությունն այս տարվա ութ ամիսներին աճել է 23.5 տոկոսով: Մեդվեդևն էլ շտապել էր ուղղել նրան՝ ասելով, թե իր մոտ եղած թվերն «ավելի լավն են»՝ ապրանքաշրջանառությունն աճել է 30 տոկոսով, և խորհուրդ էր տվել այդ ցուցանիշն օգտագործել:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««Մեզ մանրամասներ են հայտնի դարձել սոցապփոխնախարար Աշոտ Մարգարյանի՝ աշխատանքից ազատմանն առնչվող: Հիշեցնենք, որ նա Արտեմ Ասատրյանի լուրջ «կոնկուրենտն» էր, փոխնախարար էր նշանակվել՝ ապագայում նախարար նշանակվելու և ոլորտում լուրջ բարեփոխումներ իրականացնելու հեռանկարով:
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզի գործունեությունը ժամանակավորապես կասեցվել է: Այս մասին տեղեկացանք քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Սարգիս Մովսիսյանից:
«Ժամանակ» թերթը գրում է. ««Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանին (Մառոզ) դուր չի գալիս Վիգեն Սարգսյանի՝ բանակում չծառայելու շուրջ բարձրացված աղմուկը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ նոյեմբերի 01-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Արմավիրի համար 12 «Մանուշակ» մանկապարտեզում հոկտեմբերի 30-ին մի քանի ժամ որպես պատանդ պահված երեխայի ծնողները հրաժարվել են առաջարկվող հոգեբանական օգնությունից:
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով՝ աշխատանքից ազատվել է Ոստիկանության Թումանյանի բաժնի պետ Վահագն Մոսինյանը։ Նրան փոխարինելու է Արտակ Գուրջանյանը, ով ոստիկանության Վանաձորի Բազումի բաժնի պետի օպերգծով տեղակալն էր։
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Արմավիրի մարզի «Մանուշակ» մանկապարտեզում 3-ամյա երեխային պատանդ վերցրած 36-ամյա Արգամ Հովիկյանը դեռևս գտնվում է Արմավիրի հիվանդանոցում:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է . «Ժամանակին «Սիլ կոնցեռնի» նախագահ Խաչատուր Սուքիասյանին համարում էին ընդդիմադիր հայացքների տեր. 2008թ. մարտի 1-ի դեպքերից հետո նա քաղհալածյալներից մեկն էր, որը քրեական հետապնդման պատճառով անցել էր ընդհատակ:
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Հոկտեմբերի 30-ին Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզում սառը զենքի սպառնալիքով պատանդներ պահած 36-ամյա Արգամ Հովիկյանի ֆեյսբուքյան էջը որոշակի տեղեկատվություն է պարունակում, որը կարող է ինչ-որ չափով լույս սփռել նրա արարքների դրդապատճառների վրա ու վկայել, որ նորմալ պետության մեջ ներընտանեկան այս խնդիրը չէր կարող դրսեւորվել կրթական հաստատությունում:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ երեկոյան տեղեկացանք, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն առողջական խնդիրներ է ունեցել և անսպասելի այցելել է Սամվել Ալեքսանյանին պատկանող «Աստղիկ» բժշկական կենտրոն։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. « «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արկադի Համբարձումյանին՝ Դերժավայի Արկադիին պատկանող «Սլավմեդ» բժշկական կենտրոնի երկու աշխատակից հայտնվել են ամբաստանյալի աթոռին:
Հոկտեմբերի 31-ին՝ ժամը 21:49-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի «Արծվի թևեր» արձանի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, վարորդն ավտոմեքենայում արգելափակվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: