«Սիլ ինշուրիանս»-ը պայմանագիր է կնքել ՀՀ նախագահի աշխատակազմի հետ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է . «Ժամանակին «Սիլ կոնցեռնի» նախագահ Խաչատուր Սուքիասյանին համարում էին ընդդիմադիր հայացքների տեր. 2008թ. մարտի 1-ի դեպքերից հետո նա քաղհալածյալներից մեկն էր, որը քրեական հետապնդման պատճառով անցել էր ընդհատակ:
Բայց հիմա այս ամենն անցյալում է, դեռ ավելին` Սուքիասյանների ընտանիքին պատկանող ընկերությունները դարձել են Սերժ Սարգսյանի աշխատակազմին ծառայություններ մատակարարող հիմնական կազմակերպություններից մեկը: Մասնավորապես «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նախագահականն այս տարի 2 մլն 132 հազար դրամի պայմանագիր է կնքել Սուքիասյանների ընտանիքին պատկանող «Սիլ ինշուրիանս» ընկերության հետ. այդ գումարի շրջանակներում «Սիլ ինշուրիանսն» իրականացրել է նախագահականի 73 ավտոմեքենաների ապահովագրությունը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։