Ռուս սահմանապահները խափանել են մաքսանենգների պլանները
Հայաստանում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունը ԶԼՄ-ների համար տարածված հաղորդագրության մեջ հայտնել է, որ հոկտեմբերի 30-ին Արմավիրի սահմանապհ ջոկատի զինծառայողների կողմից Արաքս գետի ափին՝ պետական սահմանի անմիջական մերձակայքում, հայտնաբերվել են 40-ից ավելի պոլիէթիլենային փաթեթներ՝ ոչխարի ճարպով:
Հայտնաբերված «ապրանքի» ընդհանուր քաշը կազմում է ավելի քան 1700 գրամ: Պատահարի վայրի զննման ընթացքում թփերում գտնվել է ռետինե նոր նավակ եւ կապրոնե պարան:
Նախնական տվյալներով՝ անհայտ անձինք պլանավորում էին սահմանով «ապրանքի» մաքսանենգ տեղափոխում:
Պատահարի վայր են հրավիրվել Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներ:
Ներկայում պատկան մարմինները համալիր միջոցառումներ են իրականացնում՝ պարզելու իրավախախտման մասնակից անձանց ինքնությունը: