Կասկածվում են մեկ այլ քաղաքացու բանկային քարտից 630 հազար դրամ գումար կանխիկացնելու մեջ։
Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզում դանակով զինված տղամարդը պատանդ է վերցրել երեխաներից մեկին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ԱԺ նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանը, ով դեպքի վայրում է:
Արմավիրի մարզի «Մանուշակ» մանկապարտեզ դանակով ներխուժած անհայտ անձը պահանջում է իր կնոջը, որը մանկապարտեզի աշխատակից է: Այս պահին մանկապարտեզի շենքում է տնօրենը, որը տղամարդու զոքանչն է և նաև 1 երեխա:
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով 3 անձի մեղադրանք է առաջադրվել` «Դիլիջան ազգային պարկ»-ի տարածքում տեղի ունեցած հանցավոր արարքների համար։
Լոռիում մեծ թվով ծառահատումներ իրականացնելու դեպք է գրանցվել և գործի շրջանակներում անտառապահ է ձերբակալվել:
Արմավիր քաղաքում այսօր՝ հոկտեմբերի 30-ին, մանկապարտեզի աշխատակիցներին եւ երեխաներին պատանդ վերցնելու դեպքի վերաբերյալ NEWS.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել:
«Մանկապարտեզի աշխատակիցներից մեկն ահազանգել է, որ դանակով մտել են մանկապարտեզ և հարձակվել իրենց վրա։ Այս պահին օպերատիվ խումբը դեպքի վայրում է, հանգամանքները պարզվում են, կտրվի լրացուցիչ տեղեկավտություն»։
Հոկտեմբերի 28-ին Սյունիքի մարզի Սիսիան-Շենաթաղ ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում ավտովթարի հետևանքով մահացել է ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայող Նորայր Հովհաննիսյանը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում պարզվել է սոցիալական ցանցում անչափահաս աղջկա անվամբ ստեղծված կեղծ էջի միջոցով անառակաբարու տեսանյութեր և հաղորդագրություններ տարածած անձի ինքնությունը։
Հոկտեմբերի 30-ին, ժամը 16:55-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Բաղրամյան փողոցի թիվ 4 շենքի մոտակայքում ուժեղ քամու հետևանքով ծառ է կոտրվել և ընկել կայանված մեքենաների վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մի քաղաքացի ներս է մտել Բաղրամյան փողոցում գտնվող «Մանուշակ» մանկապարտեզ, որտեղ պատանդ է վերցրել աշխատակիցներին և երեխաներին։
ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության կողմից ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում իրականացված ստուգումների արդյունքում արձանագրվել է ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողկան հիմնարկում պահվող դատապարտված և կալանավորված անձանց կողմից նույն հիմնարկներում պահվող մեկ այլ կալանավորված անձի նկատմամբ պարբերաբար բռնություններ գործադրելու, ինչպես նաև նշված քրեակատարողական հիմնարկներում աշխատող պաշտոնատար անձանց կողմից այդ դեպքերի մասին իմանալու և օրենքով սահմանված կարգով ընթացք չտալու դեպք:
Լեհաստանի կառավարությունը մտադիր է ակտիվորեն գործել եւ Ֆրանսիայի իշխանությունների հետ տարբեր մակարդակներով մի ամբողջ շարք բանակցություններ վարել ծագումով լեհ Հռոմի Հովհաննես Պողոս Բ պապի հուշարձանը հանրապետություն տեղափոխելու հնարավորության շուրջը՝ հուշարձանից խաչն ապամոնտաժելու անհրաժեշտության վերաբերյալ Ֆրանսիայի Պետական խորհրդի որոշման պատճառով:
Հոկտեմբերի 29-ին, ժամը 2.00-ին, «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան Երևան քաղաքի Ագաթանգեղոսի փողոցի թիվ 7 հասցեի մոտ բախվել է բետոնե պատնեշի և կողաշրջվել:
ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ՀՀ վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) հետ համագործակցության շրջանակում Հրազդանի կիրճում գտնվող «Արջանոց» ռեստորանային համալիրի տարածքում պահվող երկու արջերը կտեղափոխվեն ՀՀ Արարատի մարզի Ուրցաձոր համայնքում գտնվող Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան:
Հոկտեմբերի 31-ին արևմտյան շրջաններում, նոյեմբերի 1-2-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Անչափահասի նկատմամբ սեռական ոտնձգության հերթական դեպքն է գրանցվել, այս անգամ՝ Արարատի մարզում։
Հոկտեմբերի 30-ին, ժամը 12:41-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի Անտառային փողոցի տներից մեկի բակում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Առանձնապես խոշոր չափերով կատարված խարդախության մանրամասները. եղբայրները ձերբակալված են։
Հարգելի գործընկերներ Ռուզաննա Խաչատրյանի գրառման վերաբերյալ ձեր կողմից ուղարկվող հարցումների հասցեատերը այդ գրառման հեղինակն է: Այդպիսին է նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի «զրպարտություն» և «վիրավորանք» ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի «սուտ մատնություն» հոդվածների տրամաբանությունը:
Արդյունավետ էր հատկապես համակարգված աշխատանքը Վրաստանի իրավապահների հետ, որն արդեն ավանդույթ է և փոխլրացնող գործողությունների շնորհիվ մեկ անգամ չէ, որ դրական արդյունք է տվել հանցավորության դեմ համատեղ պայքարում:
Ներկայումս քննարկվում են Վրաստանում հայտնաբերված Վերնիսաժի մոտ սպանության գործով երկու հետախուզվողներին Հայաստան տեղափոխելն ապահովող ընթացակարգերը:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ նախօրեին գողություն է կատարվել Արարատի Դաշտավան գյուղի դպրոցից։ Չարագործները հափշտակել են երկու համակարգիչ և պատճենահանող սարք։
Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի հոկտեմբերի 23-ից 27-ը Ծառայության կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացվել է 2246 դիմում և գրություն, իսկ թեժ գիծ ծառայության կողմից ստացվել և ընթացք է տրվել թվով 460 հեռախոսազանգի:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 27-ից 30-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 23 դեպքից բացահայտվել է 21-ը։
Ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հոկտեմբերի 29-ին, ժամը 19.05-ին, Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Գյումրի» օդանավակայանի ժամանման սրահում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1994 թ. ծնված Գևորգ Մ.-ն։
Նորաշենի գյուղապետի մահափորձի գործով երկու հետախուզվողները Ստամբուլից են Երևան եկել։
Ինպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են մեկնել Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը, որտեղ տանտերը՝ 35-ամյա Ալեքսեյ Ներսիսյանը, հայտնել է, որ շտապօգնության բժիշկը վիճաբանել է իր հետ և հարվածել։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հոկտեմբերի 30-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 14:40-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քաղսի գյուղի վերջնամասում՝ Հրազդան գետում, ավտոմեքենա է արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: