Բաժիններ՝

«Դեմ եմ, որ հասարակության մեջ տարբերություն դրվի». ՀՀԿ-ական 2 պատգամավոր դեմ քվեարկեցին բժիշկների դեմ բռնության քրեականացմանը

Այսօր ԱԺ նիստում 56 կողմ և ընդամենը 2 դեմ հարաբերակցությամբ ընդունվեց «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագիծը, որով քրեականացվում է բժիշկների դեմ բռնության կիրառումը:

Ուշագրավ է, որ դեմ քվեարկած 2 պատգամավորները ՀՀԿ խմբակցությունից են` Արթուր Գևորգյանն ու Միհրան Պողոսյանը:

Լրագրողների հետ զրույցում Արթուր Գևորգյանը նշեց, որ բռնությունը դատապարտելու համար չի կարելի ըստ մասնագիտությունների բաժանում կատարել:

«Ես դեմ եմ, որ հասարակության մեջ տարբերություն դրվի, խոսքը գնում է բժշկի, թե այլ ծառայողի մասին: Առհասարակ բռնությունը վատ երևույթ է և պետք է միանման դատապարտվի»,- ասաց Ա.Գևորգյանը:

Կարդացեք նաև

Մ.Պողոսյանը հրաժարվեց որևէ պարզաբանում տալ և հայտարարեց, թե որոշել է այսօր հարցազրույց չտալ:

Նկատենք նաև, որ մինչ այդ նախագծի քննարկումների ժամանակ ՀՀԿ-ական Ռուստամ Մախմուդյանն էր քննադատել նախագիծը` նշելով, որ ժամանակավրեպ է, սակայն քվեարկությունից առաջ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը` ՀՀԿ-ական այլ պատգամավորների ներկայությամբ, միջանցքում «թեժ» զրույց ունեցավ նրա հետ, ապա նա կողմ քվեարկեց: Օրինագծի ընդունումից հետո Մախմուդյանը լրագրողներին ասաց, թե ի սկզբանե դեմ լինելու հարց չի եղել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս