Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Դատապարտյալների շրջանում նոր աղմուկ է հասունանում. արձագանքը չի ուշանա. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դատապարտյալների շրջանում նոր աղմուկ է հասունանում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ պայմանական վաղաժամկետ ազատ արձակման ինստիտուտի կայացրած որոշումների վերաբերյալ մի շարք դատապարտյալներ դիմել են ՀՀ վերաքննիչ դատարան:
Ու թեև նշանակվել է քննություն, սակայն դատապարտյալներին չեն տանում ՀՀ վերաքննիչ դատարան` իրենց կողմից ներկայացված հայցերով դատաքննությանը մասնակցելու: Վերջիններս փորձել են ՔԿՀ ղեկավարությունից պարզել, թե ինչով է այս հանգամանքը պայմանավորված, սակայն որևէ պատասխան չեն ստացել: Երեկ ՀՀ վերաքննիչ դատարանում նման մի հայցով նիստ է անցկացվել` առանց հայցվոր կողմի:
Ու հիմա դատապարտյալները սպասում են ՀՀ վերաքննիչ դատարանի որոշումներին, և եթե առանց հայցվորի ներգրավվածության ընդդեմ նրա որոշում է կայացվել, ապա համապատասխան արձագանքը չի ուշանա»: