
«Զվարթնոց» օդանավակայանում քաղաքացիներ են բերման ենթարկվել

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները դեկտեմբերի 2-ին, ժամը 23.15-ին, Փարիզ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից բերման են ենթարկել 1955 թ. ծնված Արարատ Ս.-ին, որը 2016թ. նոյեմբերի 20-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 205 հոդվածի (հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելը) 1-ին մասի մեղադրանքով:
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները դեկտեմբերի 2-ին, ժամը 10.00-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 1960 թ. ծնված Արայիկ Ե.-ին, որը մարտի 28-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 183 հոդվածի (ավտոմեքենային կամ տրանսպորտային այլ միջոցին ապօրինաբար տիրանալն առանց հափշտակելու նպատակի) 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով: