Բաժիններ՝

Երևանում թալանել են «Սաս Գրուպ» ՍՊԸ-ի կոմերցիոն տնօրենի Porsche Cayenne-ը. Shamshyan.com

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ դեկտեմբերի 2-ին, Երևանում տեղի ունեցած գողության փաստով։

Ժամը 08։30-ի սահմաններում Երևան քաղաքի Մոլդովական փողոցի բնակիչ՝ 26-ամյա Արևիկ Անանյանը Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն հայտնել է, որ նույն օրը, ժամը 01։00-ից մինչև 08։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք գողացել են իրեն պատկանող, իրենց շենքի բակում կայանված Porsche Cayenne մակնիշի 70 XX 002 համարանիշի ավտոմեքենայի կողային հայելիները, զույգ դիմային լուսարձակները, թափարգելը, ռադիատորի քողարկիչը և շարժիչի ծածկոցը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Անանյանը աշխատում է «Սաս Գրուպ» ՍՊԸ-ում՝ որպես կոմերցիոն տնօրեն։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս