Լեոնարդո ԴիԿապրիոն և Թոմ Հենքսը կաջակցեն Հայաստանի մանուկներ հիմնադրամի ամենամյա բարեգործական երեկոյին

Դեկտեմբերի 16-ին Հայաստանի մանուկներ հիմնադրամը (COAF) կանցկացնի իր 14-րդ ամենամյա բարեգործական դրամահավաք երեկոն:

Այս տարի, ինչպես տեղեկացնում է Horizon Weekly-ն, միջոցառմանը մասնակցելու են մի շարք աստղեր, ինչպիսիք են Լեոնարդո ԴիԿապրիոն, Թոմ Հենքսը, Արիանա Գրանդեն, Քլոյի Քարդաշյանը, Քոնան Օ’Բրայանը, Թինա Ֆեյը և ուրիշներ: Նշենք, որ բարեգործական երեկոն անցկացվելու է Նյու Յորքում:

Հանդիսությունը վարելու է «Էմմի» մրցանակի դափնեկիր դերասանուհի Անդրեա Մարտինին, իսկ երեկոյի ժամանակ արվեստի բացառիկ գործերի աճուրդը կվարի հռչակավոր շվեյցարացի աճուրդավար Սայմոն դե Պյուրին:

Գալա-երեկոյին ներկա կլինի ավելի քան 400 հյուր, այդ թվում՝ հոլիվուդյան աստղեր, բլոգերներ և լրագրողներ:

Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) աշխատանքը միտված է Հայաստանի կարիքավոր գյուղական բնակավայրերում երեխաների համար բարեկեցիկ ապագայի կառուցմանը՝ կրթության, առողջապահության, համայնքային կյանքի և տնտեսական պայմանների բարելավման միջոցով:

Տեսանյութեր

Լրահոս