Բաժիններ՝

Դեկտեմբերի 6-ին օրվա երկրորդ կեսից սպասվում են տեղումներ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 6-ին ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ չկան: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Դեկտեմբերի 5-ի ցերեկը, 6-ի գիշերը, 8-ի գիշերը, 9-ին, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 6-ի օրվա երկրորդ կեսից մինչև 7-ի օրվա երկրորդ կեսը, դեկտեմբերի 8-ի ցերեկը հանրապետության ողջ տարածքում, 7-ի երեկոյան ժամերին Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, դեկտեմբերի 6-ին լեռնային շրջաններում՝ ձյան, հովտային և նախալեռնային շրջաններում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի, 7-ին հանրապետության ողջ տարածքում՝ ձյան, դեկտեմբերի8-ի ցերեկը՝ թույլ ձյան տեսքով:

Կոտայքի մարզում առկա է մառախուղ:

Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից` բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս