Դեկտեմբերի 7-ին՝ ժամը 10.30-ին, ինքնակամ Ոստիկանության Արտաշատի բաժին է ներկայացել 1985 թ. ծնված Թագուհի Ֆ.-ն։
ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 8-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Սևանի թերակղզուց մինչև թունել, Գորիսի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին բուք և ցածր տեսանելիություն է:
Վրաստանի Կրթության և գիտության նախարար Միխեիլ Չխենկելին հայտարարել է, որ տոնական այս շրջանում դպրոցներում աշակերտների պայուսակները ստուգվում են՝ պայթուցիկներ ու հրավառության սարքեր թույլ չտալու համար։
ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին հանձնված քրեական գործի նյութերի համաձայն` ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալ Թ. Ալավերդյանը առողջական խնդիրների պատճառով 10.11.2017թ.-ին տեղափոխվել է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց, որտեղ համապատասխան բաժանմունքի հիվանդասենյակում պահվել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի հերթապահ խմբի գլխավոր մասնագետ Ա. Միքայելյանի և նույն հիմնարկի պահպանության ապահովման բաժնի կրտսեր մասնագետ Հ. Շիրակյանի հսկողությամբ:
Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ժամը 14։00-ից ձյան առատ տեղումների պատճառով Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ծանրաքարշ մեքենաների համար ժամանակավորապես փակվել է։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշն ուղերձ է հղել Մարդու իրավունքների օրվա առթիվ:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի և Ավանի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ դեկտեմբերի 7-ին, ժամը 7.05-ին, նախնական պայմանավորվածության համաձայն Աթենք-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի սրահից բաժին է ներկայացվել 1973 թ. ծնված Արսեն Դ.-ն։
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի` ՀՀ քննչական կոմիտեի քննիչի կողմից խոշտանգում կատարելու դեպքի վերաբերյալ Կ. Պողոսյանից ստացված հաղորդման հիման վրա:
Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ լրատվամիջոցների ուսումնասիրության և մեդիա վերլուծությունների «PRNet» գործակալությունը ուսումնասիրել է Թուրքիայում արդյունաբերական վթարների և մահվան ելքով պատահարների վիճակագրությունը:
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Քաջարան քաղաքում տեղի ունեցած դանակահարության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել 27-ամյա երիտասարդի:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Երևանի բնակիչ Արշակ Գալստյանի սպանության դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, մեղադրանք է առաջադրվել ևս մեկ անձի։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը Երուսաղեմի կարգավիճակի վերաբերյալ մեծ անհանգստություն առաջացրեց թե միջազգային, թե կրոնական հանրության շրջանում:
Դեկտեմբերի 7-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Կոտայքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ ՔՀԳՎ օպերատիվ խմբին Մոսկվա քաղաքում ներկայացել և Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1994 թ. ծնված Էդգար Խ.-ն:
««Գարդասիլ» պատվաստանյութի կլինիկական փորձարկումներին մասնակցել է 60 հազար մարդ։ Հետազոտությունները ցույց են տվել, որ «Գարդասիլով» պատվաստված անձանց միայն 0.05 տոկոսի մոտ են առաջանում կողմնակի էֆեկտներ՝ տեղային ցավ, կարմրություն, ալերգիկ ռեակցիա, որոշ դեպքերում՝ գլխապտույտ, քիչ դեպքերում՝ գիտակցության կորուստ։
Դեկտեմբերի 7-ին` ժամը 22.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել Թուրքմենստանի քաղաքացի, 1981 թ. ծնված Բատիր Ա.-ն:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևանում գտնվող ռեստորանային համալիրներից մեկից խոշոր չափի գողություն կատարած անձի ինքնությունը:
ՀՀ Սյունիքի մարզում հուլիսի 29-ին տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ներկայացված հանձնարարականների կատարման ընթացքն այսօր վարչապետ Կարեն Կարապետյանին է ներկայացրել Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը:
Սյունիքի մարզում՝ նոյեմբերի 22-ին, ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայողի դի է հայտնաբերվել:
Դեկտեմբերի 7-ին՝ ժամը 15.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ են տեղափոխել 1986 թ. ծնված Ալբերտ Գ.-ին։
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի առաջին տրանշի Երևան – Աշտարակ ճանապարհի 23.686կմ հատվածում գտնվող կամրջի վերանորոգման աշխատանքներն ավարտվել են, երկկողմանի երթևեկությունը վերականգնվել է։
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 13:14-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի «Նուբարաշենի թռչնաբուծական ֆաբրիկա»-ի մոտակայքում քաղաքացին ընկել է ձորը (մոտ 10 մ), ոտքերը սառած են, չի կարողանում ինքնուրույն դուրս գալ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեկտեմբերի 7-ին՝ ժամը 6.00-ին, «Զվարթնոց» օդանավակայանից բերման է ենթարկվել 1989 թ. ծնված Գոռ Մ.-ն:
Դեկտեմբերի 8-ին` ժամը 14:50-ին, ՌԴ ԱԻՆ ԱՃԿԿ-ից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 10:05-ին հրդեհ է բռնկվել ՌԴ Ռամենսկայա քաղաքի երկհարկանի առևտրի կենտրոնում, ինչի հետևանքով տուժել է 8 քաղաքացի:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է առաջիկա հինգ օրերի եղանակի կանխատեսումը։
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 12:37-ին, ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Տաշիր քաղաքի 14-րդ թաղամասում ծառը պոկվել և ընկել է ճանապարհի երթևեկելի հատված՝ այն դարձնելով միակողմանի երթևեկելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Արմեն Հարությունյանի հրամաններով կադրային փոփոխություններ են տեղի ունեցել Հարկադիր կատարման ծառայությունում:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 8-ին` ժամը 14:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանին են ներկայացվել «Սևան Ստարտափ Սամմիթ»-ի զարգացման հեռանկարներն ու հնարավորությունները:
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի համագործակցության շրջանակներում, «Ոսկե Բլուր» ՍՊԸ տնօրինության հետ ձեռք բերված եռակողմ համաձայնությամբ ՀՀ Շիրակի մարզում գտնվող ընկերությանը պատկանող ռեստորանային համալիրի տարածքում պահվող արջը դեկտեմբերի 6-ին տեղափոխվեց Երևանի կենդանաբանական այգի։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 8-ին ժամը 11:45-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. տեղ-տեղ առկա է մերկասառույց: