Վթար Սիսիանում. իրար բախված ավտոմեքենաներից մեկի վարորդը հոսպիտալացվել է

Դեկտեմբերի 7-ին, ժամը 18:36-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի սկզբնամասում՝ անտառտնտեսության մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 4 կմ-ին բախվել են «Վազ 21-06» մակնիշի 30 US 932 պետհամարանիշի (վարորդ՝ 1987 թ. ծնված Վ. Խ.) և «Վազ 21-099» մակնիշի 34 NR 069 պետհամարանիշի (վարորդ՝ 1973 թ. ծնված Վ. Գ.) ավտոմեքենաները. Վ. Խ.-ը հոսպիտալացվել է Սիսիանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնի փականները և ավտոմեքենաները դուրս բերել երթևեկելի գոտուց:

Տեսանյութեր

Լրահոս