Բաժիններ՝

Կնոջ մայրը ցանկացել է թաքցնել աղջկա հղիությունն արտաամուսնական կապից. նորածնի դին փաթաթել են պարկի մեջ ու գցել արտաքնոցի փոսը

Դատարան է ուղարկվել նորածնի մահվան դեպքով հարուցված քրեական գործը։ Տավուշում տեղի ունեցած դեպքի առթիվ քննված գործի շրջանակներում ամբաստանյալի աթոռին է հայտնվել նորածնի տատը։

Կնոջը մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Նորաշեն գյուղում գտնվող իրենց առանձնատան պատշգամբում աղջկա՝ արտաամուսնական կապից հղիությունը թաքցնելու և նորածին երեխայի անցանկալի լինելու դրդապատճառով, ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով, դիտավորությամբ պարանոցի աջ և ձախ կողմնային երեսներից սեղմելու միջոցով՝ մեխանիկական շնչահեղձության հասցնելով սպանել է աղջկա՝ 36-38 շաբաթական տարիքում ծնված նորածին երեխային, այնուհետև նորածնի դիակը փաթաթել պոլիէթիլենային պարկի մեջ և գցել արտաքնոցի փոսի մեջ։

 

 

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս