Բաժիններ՝

Օրինագծերի ընդունումը կնպաստի համայնքների անասնաբույժների ինստիտուտի ձևավորմանը

Կառավարությունը հավանություն տվեց «Տեղական ինքնակառավարման մասին» և հարակից օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Օրինագծերի ընդունումը կնպաստի համայնքների անասնաբույժների ինստիտուտի ձևավորմանը, որի արդյունքում հնարավոր կլինի ապահովել կայուն և վերահսկելի անասնահամաճարակային իրավիճակ, սննդամթերքի անվտանգության ապահովման համակարգում հիմնական խնդիրը՝ կենդանական ծագման մթերքի անվտանգության և շրջանառության փուլերում պատշաճ վերահսկողությունը: Օրենքների նախագծերով առաջարկվում է, մասնավորապես՝ սահմանել անասնաբուժության բնագավառում համայնքի ղեկավարի կամ քաղաքապետի սեփական կամ պարտադիր լիազորությունները:

Արդյունքում համայնքի ղեկավարը ստանձնում է իր աշխատակազմում հաստիքային անասնաբույժների միջոցով համայնքի տարածքում անասնագլխաքանակի անասնաբուժական սպասարկման լիազորություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031