Տեսչական մարմնի գործունեության արդյունավետությունը կբարձրանա
Կառավարությունը հավանություն տվեց «Տեսչական մարմինների մասին» և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը նշեց, որ նախագծերի ընդունմամբ ակնկալվում է ամրագրել տեսչական մարմինների նոր կարգավիճակը և կառավարման առանձնահատկությունները:
«Օրինագծի նպատակը տեսչական մարմնի կարգավիճակի հստակեցումն է, որն ուղղված է տեսչական մարմնի գործունեության արդյունավետության բարձրացմանը: Ներկայացվող նախագիծն ամրագրում է տեսչական մարմնի նոր կարգավիճակ, որի համաձայն տեսչական մարմինը կառավարությանը ենթակա պետական մարմին է»,- ասաց Գաբրիելյանը։
Նախագիծը նպատակ է հետապնդում հստակ սահմանել տեսչական մարմինների իրավական վիճակը, ապահովել տեսչական մարմնի անկախությունը և ՀՀ կառավարության աշխատակազմի իրավասությունը տեսչական մարմինների բնականոն գործունեության համակարգման հարցում։