Ֆրանսիայի դեսպանը՝ վիզային ռեժիմի ազատականացման մասին

ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով ՀՀ-ԵՄ վիզային ռեժիմի ազատականացման խնդրին՝ ասաց, որ դա առանձին գործընթաց է և ներգրավված չէ ՀՀ-ԵՄ համաձայնագրում։

«Այն որոշումը, որի համաձայն՝ պետք է սկսվեն բանակցությունները, այն, թե ինչպես պետք է ընթանան դրանք, և այն պահը, որ արդեն պետք է հաստատվի վիզային ռեժիմի ազատականացումը, երկար գործընթաց է, դեռ ժամանակ կպահանջվի»,- պարզաբանեց դեսպանը՝ ընդգծելով, որ սա ԵՄ գործելակերպի մաս է կազմում։

Դեսպանի խոսքով՝ այստեղ շատ կարևոր է որոշակի պայմանավորվածությունների գոհացուցիչ լինելը. «Երբ անհրաժեշտ բոլոր պայմաններն ի մի բերվեն, բանակցային գործընթացի մեկնարկը տրվի, ապա դա կհանգեցնի վիզաների ազատականացման։ Այսինքն՝ ստացվում է այնպես, որ այդ գործընթացն ավելի շատ պետք է սկսվի հայտ ներկայացնող երկրում, քան այնտեղ՝ Բրյուսելում»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031