Բաժիններ՝

Կայք գյուղում ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ

Դեկտեմբերի 12-ին, ժամը 16:22-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Կայք գյուղում ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Կայք գյուղի սկզբնամասում «ՎԱԶ 2107» մակնիշի 30 UO 378 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և արգելափակվել ձյան մեջ:

Փրկարարները Կայք գյուղի սկզբնամասում ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031