Բաժիններ՝

«Դուք դաստաներով օրենքները բերում, մտցնում եք խորհրդարան վերջին օրով». Էդմոն Մարուքյանը՝ կառավարությանը

Ազգային ժողովում մեկնարկել է արտահերթ նիստը, որտեղ առաջին և երկրորդ ընթերցմամբ քննարկվելու և ընդունվելու են մի շարք օրենքների նախագծեր:

«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հարց բարձրացրեց, թե ինչպե՞ս է ստացվում, որ դեկտեմբերի կեսին կառավարությունը հանկարծ հիշում է, որ նման հրատապ հարցեր կան. «Դուք այդպես դաստաներով օրենքները բերում, մտցնում եք խորհրդարան վերջին օրով»:

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ասաց, որ կիսում է Է. Մարուքյանի մտահոգությունը. «Հասկանում եմ, որ լրացուցիչ ռեսուրսներ են պահանջվելու բոլոր պատգամավորների համար, բայց կյանքը շարունակվում է, և մշտապես կարող են առաջանալ նմանատիպ իրավիճակներ: Ցանկացած օրենք մինչև ձեր դատին հանձնելը պետք է բոլոր ընթացակարգերն անցնի: Այնպես չստացվի, որ մի օրենքի նախագծի վերաբերյալ մենք չունենք 100 տոկոսանոց վստահություն, ու ձեր դատին ներկայացվի»:

Է. Մարուքյանն արձագանքեց, որ, փաստորեն, դեկտեմբերի վերջին նոր կառավարությունը իմանում է՝ ինչ է պետք փոխել այդ օրենքներում.

«Խորհրդարանական երկիր ենք իբր դառնում, բայց սա խորհրդարնական երկրի պրակտիկա չէ: Մեկ արտահերթ էլ դեռ ունենք, ու այդ օրենքներն առանց կարդալու, այսպես դակվելու, անցնելու են, փաստորեն: Դրա համար մեր քաղաքացիները շատ վատ կյանք են ունենում»:

Ի պատասխան՝ նախարարը կրկնեց, որ կիսում է պատգամավորի մտահոգությունը.

«Բայց վստահեցնում եմ՝ այն փաթեթը, որ ձեր դատին ներկայացվել է, էապես բարելավելու թե՛ մեր ազգաբնակչության, թե՛ մեր տնտեսվարողների կյանքը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս