
«Զվարթնոց» օդանավակայանից կին է բերման ենթարկվել

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները փետրվարի 11-ին, ժամը 18.30-ին, «Մին. Վոդի-Երևան» չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բաժին բերման են ենթարկել 1982 թ. ծնված Զինաիդա Մ.-ին, որը 2017թ. հուլիսի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 184 հոդվածի (վտանգավոր քիմիական և կենսաբանական նյութերի ու թափոնների հետ վարվելու անվտանգության կանոնները խախտելը) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով: