
Էրզրումցիները կիսվում են Քարդաշյանի նկարներով՝ գրելով. «Իմ համերկրացին»

«Պարզվել է, որ Քիմ Քարդաշյանի նախնիները էրզրումցիներ են»,- գրում է թուրքական «Gazeteguncel» կայքը:
Աղբյուրը, հղում անելով անգլիական «Daily Mail» թերթին, նշում է, որ Քարդաշյանի նախնիներն ապրել են Էրզրումի և Կարսի գյուղերում: Քիմի հայրական պապը` Թաթոսը, 1913 թվականին գաղթել է Միացյալ Նահանգներ:
Այժմ Կարսի Քարաքալե գյուղում ապրող Մուամեր Չոփուր անունով քաղաքացին պնդում է, որ ինքը Քիմի զարմիկն է, իր և Քիմի տատերը քույրեր են:
«29-ամյա Չոփուրը պատմում է, որ համագյուղացիները նախանձում են իրեն ու փորձում իմանալ, թե արդյոք իրենք էլ որևէ ազգակցական կապ ունեն հայտնի աստղի հետ»,-հայտնում է կայքը:
Այս տեղեկատվության՝ թուրքական մամուլում հայտնվելուց հետո սոցցանցերում կարսեցիներն ու էրզումցիները կիսվել են Քարդաշյանի նկարներով ու գրել «իմ համերկրացին»: