Բաժիններ՝

Պատահար Ոստիկանության ակադեմիայի մոտ. կան տուժածներ

Փետրվարի 11-ին` ժամը 21:34-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում՝ Ոստիկանության Ակադեմիայի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, բախվել ակադեմիայի արգելապատնեշին և սյանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «BMW» մակնիշի 70 DO 500 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1999 թ. ծնված Ա. Ա.) դուրս է եկել երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրի սյանը և «Ուրարտու» ռեստորանի պատին, ինչի հետևանքով վարորդը և ուղևորներ՝ 2000 թ. ծնված Ն. և 1997 թ. ծնված Է. Հ.-ները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Աստղիկ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս