
Վթար Երասխ-Երևան ավտոճանապարհին. տուժածներ չկան

Փետրվարի 12-ին, ժամը 09:01-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Երևանյան փողոցի մոտակայքում՝ կամրջի տակ, ավտոմեքենա է կողաշրջվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երասխ-Երևան ավտոճանապարհի 29-րդ կմ-ի աջակողմյան հատվածում «Volkswagen Vento» մակնիշի 26 OS 612 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` 1990 թ. ծնված Ե. Մ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հարվածել բետոնե արգելապատնեշին. տուժածներ չկան:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: