2017 թվականին հանցագործությունների թիվն աճել է 8.1%-ով

2017 թվականին Հայաստանում գրանցվել է 20284 հանցագործություն՝ 2017 թվականի 18764-ի դիմաց։ Տարվա կտրվածքով, հանցագործությունների թիվն աճել է 1520-ով կամ 8.1%-ով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներից։

Գրանցված հանցագործությունների կեսից ավելին՝ 11043-ը, ոչ մեծ ծանրության են։ Միջին ծանրության հանցագործությունների թիվը նախորդ տարի կազմել է 6348, ծանր հանցագործություններինը՝ 2729, առանձնապես ծանր հանցագործություններինը՝ 164։

Ընդ որում, ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունները ավելացել են, համապատասխանաբար, 17.7 և 4 տոկոսով։ Իսկ ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների թիվը նվազել է 11.4 տոկոսով և 17.2%-ով։

Տեսանյութեր

Լրահոս