«ՀՀ Կոտայքի մարզի Զովունի համայնքի` ազգությամբ եզդի բնակիչները հայտնվել են անելանելի դրության մեջ. «Ժողովուրդ»թերթի հետ զրույցում Հայաստանի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը պատմել է, որ Զովունիում եզդիներն ունեցել են իրենց գերեզմանը, որը, սակայն, նախկին գյուղապետ Սերժիկ Ավետիսյանը պաշտոնավարման վերջին ընթացքում վաճառել է իր որդուն:
Հրապարակ» թերթը գրում է. «Կիրակի օրը «Հարավկովկասյան երկաթուղին» որոշել էր ակցիա անել՝ նոր էլեկտրագնացքի առաջին ուղեւորներին անվճար տեղափոխել Երեւանից Գյումրի։
«Հրապարակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյան-ՀՀԿ կանանց խորհուրդ շաբաթօրյա ծաղկաձորյան հանդիպումը բավական ջերմ, տեղ-տեղ` «բոց» մթնոլորտում է անցել:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դեղերի բացթողման նոր կարգն իսկապես գլխացավանք է դարձել բոլորի համար. նախ՝ պարզվում է` այս գործընթացն ապօրինի է. ՀՀ առողջապահության նախարարության կայքում հրապարակված են դեղատոմսով եւ առանց դեղատոմսի բաց թողնված դեղերի ցանկերը, սակայն նշված չէ իրավական ակտը, որով նախատեսված են այդ ցանկերը. նշված չէ, որովհետեւ նման իրավական ակտ պարզապես չկա:
Աստված ասաց. «Թող լույս լինի» (Ծննդոց 1.3) և եղավ լույս։
Տղամարդկանց մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Արարատի մարզի Ոսկետափ համայնքում գտնվող տան բակում վրեժի շարժառիթով մյուս մեղադրյալի հետ բահով, եղանով և փոցխով հարվածներ է հասցրել նշված տան բնակչի գլխին, մարմնի տարբեր հատվածներին և ապօրինաբար դիտավորությամբ վերջինիս զրկել են կյանքից:
Որպես կին ներկայացած տղամարդը՝ տրանսգենդերը, որը նախօրեին բռնության էր ենթարկվել ու տեղափոխվել հիվանդանոց, այսօր դուրս է գրվել վերակենդանացման բաժանմունքից:
Ապաշխարության խորհուրդը սահմանել է Ինքը՝ Հիսուս Քրիստոս (Հովհ. Ի 22-23):
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս․թ․ մարտի 6-ին ժամը 10։00-17։00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի՝ Մեծամոր քաղաքի ջրամատակարարումը։
Մարտի 5-ին, ժամը 20:37-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Հաղթանակ կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Սինգապուրի և Հարավային Կորեայի քաղաքացիները կկարողանան Հայաստան այցելել առանց մուտքի արտոնագրի: Այս մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության մարտի 6-ի նիստի օրակարգում:
Առողջապահության նախարարության հայտարարություներից և դեղատներում` «Դեղերը` միայն դեղատոմսերով» գրությունները փակցնելուց հետո առաջացած աժիոտաժն ավարտվել է, և մարտի 1-ից հետո վիճակը կայունացել է:
Հայաստանի մարզերում առկա կիսակառույց օբյեկտների գերակշռող մասի շինարարական աշխատանքները սկսվել և դադարեցվել են 1988-1993 թվականներին:
Շիրակի մարզի դատախազությունում ուսումնասիրվել է տեղական սերմարտադրողներից և Ռուսաստանի Դաշնությունից աշնանացան ցորենի սերմացուի ձեռքբերման, բաշխման գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակը, որի ընթացքում հայտնաբերվել են ՀՀ Շիրակի մարզի Հովունի համայնքի նախկին ղեկավարի կողմից կատարած և առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող արարքներ:
ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի օդանավակայանի կառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտել հունիս ամսին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Սյունիքի մարզի Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը։
Շիրակի մարզի ստոմատոլոգները համախմբվել ու դժգոհում են կառավարության որոշման դեմ:
«Հայաստանում խաղալիքի շուկան ամենառիսկային ոլորտներից մեկն է, և այն շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ամենօրյա վերահսկողության ներքո է»:
Սյունիքի մարզի Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը վստահեցնում է՝ Կապան քաղաքի միջով հոսող Ողջի գետի գարշահոտությունը կապված չէ այնտեղ կոյուղաջրերի լցվելու հետ։
Զինված ուժերում և Պաշտպանության նախարարության համակարգում տեղի ունեցող իրավախախտումները բացահայտելու ու դրանց հեղինակներին համապատասխան իրավական պատասխանատվության ենթարկելու հարցում նախարարությունը թիվ մեկ շահագրգիռ կողմն է
Կառավարության նիստերը կանցկացվեն դռնփակ, սակայն օրակարգը և դրանում ընդգրկված նախագծերը նախապես կհրապարակվեն: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողներին հայտարարեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը` մեկնաբանելով կառավարության կառուցվածքի մասին օրենքում կատարված փոփոխությունները:
«Ես կարծում եմ` կոպիտ չէինք խոսում միմյանց հետ, սա մասնագիտական բանավեճ է, և որևէ զարմանալի բան չկա այդտեղ: Առավել ևս՝ անձնական խնդիրներ չկան այդտեղ»:
ՀՀ կառավարությունը կքննարկի 2018 թվականի ապրիլի 2-ի աշխատանքային օրը ապրիլի 7-ը` շաբաթ օր տեղափոխելու մասին հարցը:
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է ՀՀ ՊՆ N զորամասից առանձնապես խոշոր չափերով յուրացման դեպք, պարզվել մեխանիզմը. մեղադրանք է առաջադրվել նույն զորամասի հրամանատարի տեղակալին և պահեստապետին:
Այսօր ԱԺ Պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովում թեժ բանավեճ տեղի ունեցավ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծի շուրջ:
ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության պետական ծառայության և ՀՀ արդարադատության նախարարության էլեկտրոնային համակարգերի համակցման արդյունքում հանրությանն արդեն հասանելի է դարձել նաև երրորդ և հաջորդ երեխաների ծննդյան միանվագ նպաստ, խնամքի նպաստ, ինչպես նաև թաղման նպաստ նշանակելու և տրամադրելու պարզեցված ընթացակարգը:
«Թուֆենկյան» հիմնադրամի գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդակլյանը Բեյրութի հայաշատ Բուրջ Համուդ թաղամասում դաժան ծեծի ենթարկվելուց հետո հոսպիտալացվել է գլխի, աչքի մի շարք վնասվածքներով, դիմածնոտային կոտրվածքներով:
Հայաստանը ներկա պայմաններում նախատեսում է հնարավորինս սահմանափակել Եմենի քաղաքացիների մուտքը ՀՀ: Այս մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության մարտի 6-ի նիստի օրակարգում:
Նյու Յորքում կայացան 2018 թվականի առաջին «Ավրորայի երկխոսությունները» (Aurora Dialogues):
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատակազմի հանրակրթության և վերահսկողության վարչություններին, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է շարունակել խստացված հսկողությունը՝ հանրակրթական դպրոցներում և մանկապարտեզներում դրամահավաքության հնարավոր դեպքերը բացառելու նպատակով:
Մարտի 5-ի կեսօրից սպասվում է տեղումների դադար, մարտի 6-ի կեսօրից հետո, մարտի 7-ի գիշերը, մարտի 9-ին, 10-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: