Վիճաբանություն, հրմշտոց՝ անվճար Գյումրի մեկնելու համար. «Հրապարակ»
Հրապարակ» թերթը գրում է. «Կիրակի օրը «Հարավկովկասյան երկաթուղին» որոշել էր ակցիա անել՝ նոր էլեկտրագնացքի առաջին ուղեւորներին անվճար տեղափոխել Երեւանից Գյումրի։ Սակայն 124 նստատեղ ունեցող էլեկտրագնացքով անվճար Գյումրի մեկնելու համար առավոտյան ժամը 7-ից մարդիկ շտապել էին կայարան, եւ պարզվել էր, որ ցանկացողների թիվը մոտ 10 անգամ շատ է, քան գնացքը կարող է տեղափոխել։
Սկսվել էր հրմշտոց, վիճաբանություններ, մեղադրանքներ՝ ուղղված տոմսավաճառներին եւ հսկիչներին, որ ծանոթներին են թողնում, իսկ ինչ-որ տուրիստական կազմակերպություն միանգամից 40-50 տոմս է ձեռք գցել՝ խախտելով արդարությունը։
Հիշեցնենք, որ էլեկտրագնացքով տոմսի արժեքն ընդամենը 2500 դրամ է, իսկ հին շարժակազմով՝ 1000 դրամ, եւ մեկնում է օրական մի քանի անգամ՝ գրեթե կիսադատարկ վագոններով»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: