Դիտավորությամբ այլ անձին ՁԻԱՀ-ով վարակելու նպատակով սեռական հարաբերություն ունենալու համար կինը հայտնվել է ամբաստանյալի աթոռին:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի խորհրդական Գոռ Վարդանյանն Aysor.am-ի հետ բացառիկ հարցազրույցում խոսել է Երևանի ավագանու նիստում տեղի ունեցած միջադեպի, իր մասնակցությամբ դրվագների, բռնության տեսարանների մասին։
Մարտի 1-ին, ժամը 19.15-ի սահմաններում հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ողնաշարի գոտկային հատվածի, կրծքավանդակի կողային մակերեսի կտրած-ծակած վերքեր» և «գոտկային շրջանի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է ընդունվել 1981 թ. ծնված Անդրանիկ Գ.-ն:
Այս տարի ևս ՎիվաՍել-ՄՏՍ-ը կշարունակի կազմակերպել բաց դռների օրեր՝ բուհերի ուսանողների ու ավագ դպրոցի աշակերտների համար: Բաց դռների ծրագրի այս տարվա մեկնարկը տրվեց Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 դպրոցի աշակերտների հետ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հանդիպումով:
«Հայաստան» համահայկական հիմնադրամն այսօր նշում է գործունեության 26-ամյակը:
Մարտի 2-ին, ժամը 14.30-ին, «Մեսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ռիգայի փողոցի թիվ 126/Ա հասցեի դիմաց բախվել է «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենայի, որն էլ առաջ գնալով վրաերթի է ենթարկել երկու երիտասարդի ու բախվել բետոնե արգելապատնեշին, ապա գազատար խողովակի հենասյանը:
Մարտի 3-ի երեկոյան ժամերին և մարտի 4-ին հանրապետության առանձին շրջաններում, մարտի 5-6-ին, մարտի 7-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:
Տեսագրող սարքերը ֆիքսել են կողոպուտ կատարած երիտասարդին:
Մարտի 3-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանն ընդունել է ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին:
Մսամթերքի արտադրության ոլորտում օրենսդրորեն նախատեսված բոլոր բաղադրիչները մակնշելու և դրանց առնչվող խախտումները բացառելու հարցերն են քննարկվել ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պաշտոնյաներն ու մսամթերք արտադրող խոշոր կազմակերպությունների ներկայացուցիչները:
Փետրվարի 21-ին ՀՀ Բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից ոստիկանության Արաբկիրի բաժին գրություն էր ստացվել, որ փետրվարի 13-ին նշված տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի աշխատակիցները Երևանի Ռիգայի և Հ.Սահյան փողոցների խաչմերուկին հարակից տարածքում հայտնաբերել են հատված տարբեր տրամագծերի պտղատու և դեկորատիվ 9 ծառ:
Մարտի 2-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել Ստեփանակերտի քաղաքային վարչություն այն մասին, որ նույն օրը շմոլ գազի թունավորումով իրենց մոտ է ընդունվել Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի՝ 1991թ. ծնված Ս.Հ-ն:
Մարտի 2-ին, ժամը 02:12-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի «Լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի ստորգետնյա հանքում կան տուժած աշխատակիցներ, որոնց հանքից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Մարտի 2-ին «Հադրութի շրջբուժմիավորում» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ոստիկանության Հադրութի շրջանային բաժին այն մասին, որ նույն օրը կանչով մեկնած շտապ բուժօգնության խումբը օգնություն է ցուցաբերել Հադրութի շրջանի Նորաշեն գյուղի բնակչուհի՝ 1971թ. ծնված Ն.Հ-ին:
Վերջին 3 ամիսներին հանրապետության տարածքում դիտված բարձր ջերմային ֆոնի հետևանքով մասնավորապես՝ Տավուշի, Սյունիքի հովտային գոտիներում և Արարատյան դաշտում վեգետացիան սկսվել է մոտ 40-45 օր շուտ:
Մարտի 2-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները պարզել են, որ փետրվարի 17-ին, ժամը 15.30-ի սահմաններում, 1966 թ. ծնված Ղազար Ղ.-ն իրենց տան բակում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ որսորդական հրացանից կրակել է իր եղբոր որդու` 1989 թ. ծնված Գագիկ Ղ.-ի ուղղությամբ` պատճառելով ձեռքի վնասվածք:
Մարտի 3-ին, ժամը 09:28-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Այգեգործների 17 հասցեում բնակելի վագոն-տնակ է այրվում:
Վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային այցով Գյումրի է ուղևորվել Երևանի երկաթուղային կայարանից՝ Երևան-Գյումրի-Երևան երթուղում աշխատանքը սկսող նոր ЭП2Д էլեկտրագնացքով:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 3-ին ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Մարտի 3-ին, ժամը 05:33-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Մ. Մաշտոցի պողոտայի թիվ 2/2 հասցեում գտնվող «Մետրոպոլ» հյուրանոցի մոտակայքում՝ գետնանցումի չգործող խանութում:
«Ժողովուրդ» օրաթերթ գրում է. «ՀՀ պետական գույքի կառավարման վարչությունը ընթացիկ տարում մտադիր է նորոգել վարչության աշխատակազմի կողմից զբաղեցրած տարածքները:
Ժամը 10։00-ի սահմաններում Վանաձոր շտապօգնության կայանից հերթապահ խումբը Ոստիկանության Գուգարքի բաժին ահազանգել է, որ կանչով մեկնել են Գուգարք գյուղի 10-րդ փողոցի տներից մեկը, որտեղ բակում մետաղե սյունից պարանով կախված վիճակում հայտնաբերել են տղամարդու դի։
«Ժողովուրդ» օրաթերթ գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, ըստ էության, հակասահմանադրական է որակել կառավարության ներկայացրած «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծը:
«Ժամանակ» թերթը գրում է. «Աշխարհում այսօր մնացել են շուրջ 500 «օրենքով գողեր», որոնք ապրիլին Հայաստանում խորհրդարանական կառավարման վերջնական անցումից հետո պատրաստվում են հավաքվել Երեւանում:
Մարտի 2-ին՝ ժամը 19:43-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կոճոռ թաղամասին հարակից հանդամասում «Infinity QX4» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մարտի 5-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 3-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Մարտի 2-ին՝ ժամը 21:18-ին, ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նարեկ գյուղից մոտ 10 կմ հեռավորության վրա՝ սարերում, ավտոմեքենա է խափանվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի վճռով 33-ամյա տղամարդը մեղավոր է ճանաչվել կնոջը հոգեկան տառապանք պատճառելու համար առաջադրված մեղադրանքում: Տղամարդը նախկինում 5 անգամ դատապարտված է եղել:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Երևան քաղաքի Մաշտոցի պողոտա-Գր.Լուսավորչի փողոց խաչմերուկի ավտոճանապարհային գետնանցման և Պարոնյան փողոցի հեղեղատար համակարգի ու անձրևընդունիչ հորերի կառուցման նպատակով Մաշտոցի պողոտա-Գր.Լուսավորչի փողոց խաչմերուկում 2018 թվականի մարտի 3-ից 2 ամիս ժամանակով՝ մինչև շինարարության ավարտը, կկատարվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն: