
Կապանի օդանավակայանի շինարարությունը կավարտվի հունիսին

ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի օդանավակայանի կառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտել հունիս ամսին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Սյունիքի մարզի Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը։
«Կապանի օդանավակայանի կառուցման հետ կապված հանրային քննարկում է եղել, և բավականին աշխատանքներ են տարվել ու դեռ շարունակվում են։ Հույս ունենք, որ բացումը կլինի տարվա ընթացքում»,- նշեց քաղաքապետը։
Սկզբնական նախատեսվում է օդանավակայանից ներքին չվերթներ իրականացնել: Քաղաքապետը հույս հայտնեց, որ առաջիկայում չվերթներ կկազմակերպվեն նաև դեպի Ռուսաստանի Դաշնություն ՝ Մին Վոդի, Սոչի, Ադլեր և այլ վայրեր:
Կապան քաղաքի բնակչությունը կազմում է ավելի քան 42 հազար մարդ, իսկ Կապան խոշորացված համայնքինը՝ 48 հազարից մի փոքր ավելի։