Մամուլում տարածված լուրերի համաձայն` Մարտի 8-ին ընդառաջ՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևանի ավագանու «ՀՀԿ» և «Ելք» խմբակցությունների իգական սեռի ներկայացուցիչներին շնորհավորական բացիկ ու բանկային «վիզա-քարտեր» է նվիրել:
«Կինը միշտ պատրաստ է եղել և պայքարել է իր իրավունքների, դերակատարման, հանրության մեջ իր տեղը հաստատելու համար։ Այս տոնը սկսվել է պայքարից, և 100 տարի անց էլ պայքարելու տեղ ունենք»:
Վարչապետ Կարեն Կարապետյանը մարտի 7-ին այցելել է Սյունիքի մարզ` ծանոթանալու 2017 թ. մարզի և համայնքների զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների արդյունքներին ու 2018 թ. անելիքներին:
Անցած շաբաթվա վերջից արդեն տեղեկություններ էին ստացվում, որ մանկապարտեզներում և դպրոցներում դրամահավաքներ են իրականացվում Մարտի 8-ի կապակցությամբ։ Այդ տեղեկությունների հետքերով Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը շրջել է մանկապարտեզներում և դպրոցներում։
Մարտի 8-ի ցերեկը, 9-ին, 10-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ:
«Կին ազատամարտիկների միության» նախագահ, գնդապետ Աիդա Սերոբյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ Արցախյան ազատամարտի տարիներին ռազմադաշտում երբևէ իրեն Մարտի 8-ի առիթով չեն շնորհավորել, որովհետև գարնանը միշտ թեժ մարտեր են եղել։
Կանանց տոնի՝ Մարտի 8-ի առթիվ, Հայաստանի Հանրապետության ընտրված նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է հայոց կանանց՝ մայրերին, քույրերին, դուստրերին՝ մաղթելով նրանց առողջություն, հաջողություն, բարձր տրամադրություն, լավատեսություն, ամուր ու բարեկեցիկ ընտանիքներ։
Կաթնամթերքի շուկայում անցկացվող ստուգումները ողջունելի են և անհրաժեշտ ամենքիս՝ որպես սպառողի: Սակայն մեր Հանրապետությունում գործող հավատարմագրված լաբորատորիաները միևնույն արտադրանքի վերաբերյալ տալիս են փորձարկման միանգամայն տարբեր արդյունքներ՝ տարակուսանքի մեջ գցելով թե արտադրողին և թե սպառողին:
Մարտի 8-ի առթիվ Երևանի քաղաքապետարանի կողմից մատուցվող տոնական անակնկալները, ավանդույթի համաձայն, սկսվել են «Զվարթնոց» օդանավակայանում:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել մարտի 8-ի` Կանաց տոնի առիթով:
Վարչապետ Կարեն Կարապետյանի շնորհավորական ուղերձը Կանանց տոնի առթիվ։
Ոստիկանության կոլեգիայի անունից և անձամբ Գարնան և Գեղեցկության տոնի առթիվ շնորհավորում եմ մեր գործընկերուհիներին, որոնք արժանապատվորեն են կրում ոստիկանի պատվավոր կոչումը և տղամարդկանց հավասար կատարում իրենց մարդասեր առաքելությունը` միաժամանակ լինելով ընտանեկան օջախի ու երջանկության անփոխարինելի պահապան հրեշտակներ:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է օտարերկրյա քաղաքացուհու նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Կանանց միջազգային տոնի՝ մարտի 8-ի կապակցությամբ գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին է շնորհավորել ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը՝ նշելով, որ մեր սիրելիները՝ մայրերը, կանայք, դուստրերը, յուրաքանչյուր օր արժանի են ջերմ խոսքերի և ժպիտի:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կառավարությունը փորձում է հնարավորինս գաղտնի պահել վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Շվեյցարիա եւ Ղազախստան այցերի համար պետական բյուջեից հատկացված գումարի ամբողջական չափը։
ՀՀ տարածքում մարտի 8-ի ժամը 10:00-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մարտի 9-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Կանանց տոնի առթիվ:
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ Հատուկ քննչական ծառայության խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետ Վարուժան Ղահրամանյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017թ. տարեկան հայտարարագիրը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում գնաճը շարունակում է իր «հաղթարշավը». «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ պաշտոնական տվյալներով` հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում արձանագրվել է 3.1 տոկոս գնաճ:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով` առաջիկայում տեղի ունենալիք Գերագույն հոգեւոր խորհրդի նիստում քննարկվելու է նաեւ հակառակորդի գնդակից զոհված Գրիգոր Եղոյանի հոգեհանգիստն Ախուրյանի եկեղեցում թույլ չտալու հարցը:
«Փաստ» թերթը գրում է. «Համեմատած նախորդ տարիների հետ՝ մասնագետները այս տարին ցրտահարության վտանգի առումով ռիսկային են համարում: Մասնավորապես՝ մարտին ու ապրիլին հնարավոր ցրտերի մասին է մատնանշվում:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ առողջապահության ոլորտում վերջերս իրար հաջորդած աղմկահարույց որոշումներն ընդունելու հարցում գործուն մասնակցություն ունեն նախարար Լեւոն Ալթունյանի երկու տեղակալները՝ Սերգեյ Խաչատրյանն ու Սամվել Մարգարյանը:
«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Փետրվարի 23-ին Հրազդան գետից մահացած դուրս բերված 26-ամյա Վարդան Մնացականյանի քույրը՝ Մերի Մնացականյանը, պնդում է, որ եղբայրը ինքնասպան չի եղել, նրան սպանել են: Վարկածներ հարազատները չունեն, սակայն հերքում են «աղջկա համար ինքնասպանության գնալու շրջանառվող վարկածը»։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 8-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են:
Մարտի 7-ին՝ ժամը 13:16-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի 9-րդ զանգվածի թիվ 17 շենքի վերելակը խափանվել է, քաղաքացիներ են մնացել ներսում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ 26-ամյա տղամարդը մեղավոր է ճանաչվել ընկերուհու առողջությանը ծանր վնաս պատճառելու մեջ և դատապարտվել 4 տարի 6 ամիս 28 օր ժամկետով ազատազրկման։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ, ըստ հեռուստաընկերությունների հետ նախապես համաձայնեցված ժամանակացույցի, 2018 թվականի մարտի 12-ին՝ ժամը 01:00-ից 07:00-ն, թվային հեռուստատեսային հեռարձակման ցանցում նախատեսված են պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ:
Բա՛րև, ցուրտ հեռուների իմ լավ ընկեր: Ես լավ եմ. նամակդ կարդացի, շատ ծիծաղեցի. ասում էի՝ Դավիթն ի՛նչ լավ է գտել, ես էլ եմ փորձելու նույն կերպ ապրել. կանեմ՝ ինչ ուզում եմ, կասեմ՝ ինչ ուզում եմ, որովհետև, իրոք, կապ չունի, ոնց որ՝ իրեն, ինձ էլ ոչ մի բան չեն անի:
Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ այս տարի կրիտիկական է ջրամբարների վիճակը.