Բաժիններ՝

«Որպես կին ներկայացող տղամարդու հաճախորդը իմացել է՝ ում մոտ է գնում». Նոր մանրամասներ տրանսգենդեր կնոջ ծեծի դեպքով. Aravot.am

Որպես կին ներկայացած տղամարդը՝ տրանսգենդերը, որը նախօրեին բռնության էր ենթարկվել ու տեղափոխվել հիվանդանոց, այսօր դուրս է գրվել վերակենդանացման բաժանմունքից: «Բայց վիճակն էլի կայուն չէ, ինչպես բժիշկներն են ասում՝ գանգուղեղային վնասվածքներ է ստացել, մարմնի վրա սալջարդեր ունի»,- Aravot.am-ին հայտնել է «Իրավունքի կողմ» հ/կ նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը՝ասելով, որ այսօր կրկին այցելել է տուժածին:

Aravot.am-ի հարցին՝ փաստորեն տուժողը, ի սկզբանե, տղամարդու հետ էր ժամադրվել առանց հայտնելու իր՝ տրանսգենդեր լինելը, զրուցակիցը պատասխանել է. «Յուրաքանչյուր մարդ, որը տրանսգենդերի մոտ է գնում, հետո արդարանում է, որ ինքը չի իմացել, որ տրանսգենդեր կին է…յուրաքանչյուր տրանսգենդեր կին էլ մինչեւ հանդիպումներ ունենալը շեշտում է, որ տրանսգենդեր կին է»:

Լիլիթ Մարտիրոսյանը վստահեցրել է, որ նշված դեպքում էլ, բռնություն կատարած տղամարդը նախապես տեղեկացվել է, որ հանդիպման է գնում տրանսգենդեր կնոջ հետ:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս