Մարտի 4-ին՝ ժամը 22-ն անց 45-ի սահմաններում, Գավառի Իսահակյան փողոցում բնակվող 52-ամյա մի կին ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում էր տվել, որ նույն օրը՝ ժամը 15-ի սահմաններում, ամուսինը Գավառի շուկայից դուրս է եկել տուն գալու և չկա։
Գյումրիում հանգուցյալի գերեզմանը, դիակն անարգելու և գերեզմանատեղին այլ անձի վաճառելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձեռնարկված բազմակողմանի քննության արդյունքում պարզվել են դրանց կատարմանը նպաստող պայմաններն առ այն, որ գերեզմանատեղերը չունեն համարակալումներ, հատակագծեր և քաղաքացիներին չեն տրամադրվում վկայականներ։
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է Գավառ քաղաքի 54-ամյա բնակչի սպանության շարժառիթը, կասկածյալը ձերբակալվել է:
ՀՀ Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն իր հերթական ելույթն ունեցավ, սակայն այս անգամ ոչ խորհրդարանում եւ ոչ պատգամավորների առջեւ:
ՀՀ ԱՆ փոխնախարար Սերգեյ Խաչատրյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ պարտադիր դեղատոմսի կիրառման խնդրին։
Մարտի 6-ին ոստիկանության Ասկերանի քրեական հետախուղության ծառայողների կողմից ստացված տեղեկությունների ստուգման արդյունքում պարզվել է, որ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ՝ 1954թ. ծնված Ս.Ա-ին պատկանող Ասկերան քաղաքի վարչական տարածքում գտնվող անասնաֆերմային կից տնակում բնակվող 1990թ. ծնված Ս.Ա-ն նույն օրը ժամը 18:05-ի սահմաններում չպարզված հանգամանքներում Ս.Ա-ի որդի, Ասկերան քաղաքի բնակիչ՝ 1979թ. ծնված Կ.Ա-ին պատկանող «СКС» մոդելի ակոսափող հրացանով մեկ անգամ կրակել է իր ձախ ոտնաթաթին:
Մարտի 7-ի ցերեկը, 8-ի գիշերը, մարտի 10-ի ցերեկը, մարտի 11-ին, 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Իսրայելում եկեղեցապատկան կալվածքների մասին օրինագծի և եկեղեցիներից, վանքերից հարկեր գանձելու մասին քաղաքապետարանի որոշման դեմ ի հայտ եկած խնդիրների լուծման համար ստեղծվել է հանձնաժողով, որի հետ աշխատելու են նաև քրիստոնեական հոգևոր հաստատությունների ներկայացուցիչները:
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սամվել Մարգարյանն այսօր ԱՆ-ում կազմակերպված բրիֆինգի ժամանակ ներկայացրեց բժշկական ապահովագրության 5 ամսվա արդյունքները և այդ ուղղությամբ կատարվելիք քայլերը։
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 6-ից 7-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպքից բացահայտվել է 6-ը։
Սպիտակում գազալցակայանի աշխատակիցները ծեծի են ենթարկվել այն բանի համար, որ ուղևորից պահանջել են ավտոմեքենայից միջից դուրս գալ:
Այսօր Ազգային ժողովում ընդունվեց Հանրաքվեի մասին սահմանադրական օրենքը, որի համար անհրաժեշտ էր պատգամավորների ձայների 3/5-րդը:
2018 թվականի մարտի 6-ին` ժամը 14:40-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, անձնական խուզարկության են ենթարկել դատապարտյալ Կ. Ս.-ին տեսակցության եկած վերջինիս ազգական Ն. Պ.-ին, ինչի արդյունքում վերջինիս մոտից հայտնաբերել և առգրավել են պոլիէթիլենային երկու թափանցիկ փաթեթ:
Այսօր Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին օրենքի նախագիծը:
Մարտի 7-ին Գավառ քաղաքի աղբանոցում հայտնաբերվել է ոստիկանության Գավառի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվող, 1963 թ. ծնված Հայրապետ Հերգնյանի դիակը:
«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. «Ես այդպես էլ չհասկացա՝ այդ ո՞ր պահից է ստեղծվել այնպիսի իրավիճակ, որ հայկական բանակին օգնելը դարձել է դատապարտելի, պախարակելի եւ անգամ ամոթալի երեւույթ:
Եթե ծնվել եք 1964-1974թթ., ապա կուտակային բաղադրիչին նախքան 2018 թվականի հուլիսի 1-ը կամավոր միանալու դեպքում Դուք նույնպես, համակարգի պարտադիր մասնակիցների նման, կստանաք պետության կողմից համաֆինանսավորում:
Ազգային ժողովում շարունակվում է կառավարության հրավիրած արտահերթ նիստը: Գրանցվել է 89 պատգամավոր: Նիստի մեկնարկին քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված հարցերը:
Կարգազանց հետիոտները տուգանվում են․ Ճանապարհային ոստիկանության հերթական ուժեղացված ծառայությունը:
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները գրպանահատի էին բերման ենթարկել։
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն ու «Հետք» հասարակական կազմկերպությունը, անցկացրել են համատեղ ուսումնասիրություն կաթի շույակում՝ իրականացնելով զուգահեռ փորձաքննություններ:
Մարտի 6-ին ժամը 10:00-ին Շահումյանի շրջանի Զուար համայնքի բնակիչ Ե. Մ.-ն նույն համայնքի տարածքում հայտնաբերել է զինամթերք` նախնական տվյալներով երկու միավոր ական:
«Պարզվում է` նախագահի աշխատակազմի կողմից տրված դրամաշնորհները միշտ չէ, որ օգտագործվում են արդյունավետ»:
«Փաստ» օրաթերթը գրում է. Վերջին շրջանում մամուլում հնարավոր ցրտահարության և վտանգների մասին է խոսվում: «Հայաստանի Ագրարագյուղացիական միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Հրաչ Բերբերյանը թերթի հետ զրույցում անդրադարձավ ցրտահարության հնարավորությանն ու մասնավորապես նշեց նաև այն առաջնահերթ աշխատանքները, որոնք կօգնեն գյուղացիներին հնարավորինս քիչ վնասներ կրել:
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Գորիսի քրեակատարողական հիմնարկի` արդեն նախկին պետ Արտուշ Մաքունցը թմրանյութի ապօրինի շրջանառության փաստի առթիվ հարուցված քրեական գործով հարցաքննվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում, այնուհետեւ` ՀՀ հատուկ քննչական ծառայությունում:
«STARTPHONE 20 500» սակագնային պլանին 24 ամսով բաժանորդագրվելով ` ֆիքսված 20 500 դրամ ամսավճարի դիմաց բաժանորդն ամսական ստանում է 10 000 րոպե ներցանցային խոսելաժամանակ, 200 րոպե դեպի ՀՀ այլ ցանցեր և 15 000 ՄԲ ինտերնետ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 7-ին` ժամը 09:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
«Հրապարակ» թերթը գրում է. «Բարձրագույն կրթության մասին օրենքը գրեթե խուճապային տրամադրություններ է ստեղծել բուհերում, որտեղ ամբիոնի վարիչների, դեկանների մեծ մասը 70 տարին անց ծերունիներ են, որոնք օրենքի ընդունումից հետո պետք է հրաժեշտ տան պաշտոններին։
Մարտի 6-ին՝ ժամը 21:05-ին, տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Արագյուղ գյուղում այրվում է տան տանիք: