Դեկանները խուճապի մեջ են. Մեծ մասը 70-ն անց ծերունիներ են. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Բարձրագույն կրթության մասին օրենքը գրեթե խուճապային տրամադրություններ է ստեղծել բուհերում, որտեղ ամբիոնի վարիչների, դեկանների մեծ մասը 70 տարին անց ծերունիներ են, որոնք օրենքի ընդունումից հետո պետք է հրաժեշտ տան պաշտոններին։

Սակայն ամբողջ հարցն այն է, որ նրանք ոչ միայն կառչած են իրենց աթոռներից, այլև թույլ չեն տվել, որ համեմատաբար երիտասարդ կադրեր աճեն իրենց շրջապատում, ուստի ավելի լուրջ խնդիր է լինելու այդ թափուր տեղերը լրացնելու հարցը։

Մի դրական պահ էլ կա օրենքում. մի քանի պաշտոն համատեղելու անհնարինությունը, ինչը ևս շարքային դասախոսական մասսան ողջունում է»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031