ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց Անվտանգության խորհրդի մասին օրենքը
Այսօր Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին օրենքի նախագիծը:
Օրենքի նախագիծն ընդունվեց 89 կողմ, 8 դեմ ձայներով: Հիշեցնենք, որ Անվտանգության խորհրդի մասին օրենքի նախագծի համաձայն՝ Անվտանգության խորհրդի անդամներն են լինելու ՀՀ վարչապետը, ՀՀ առաջին փոխվարչապետը, երկու փոխվարչապետները, Պաշտպանության նախարարը, Արտաքին գործերի նախարարը, Ազգային անվտանգության ծառայության տնօրենը, Ոստիկանության պետը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը և Անվտանգության խորհրդի քարտուղարը: Այս խորհրդում ներգրավված չեն հանրապետության նախագահը և ԱԺ նախագահը: