
«Արթիկ» ՔԿ-ում դատապարտյալին տեսակցելու եկած անձի մոտից արգելված փաթեթ են առգրավել

2018 թվականի մարտի 6-ին` ժամը 14:40-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, անձնական խուզարկության են ենթարկել դատապարտյալ Կ. Ս.-ին տեսակցության եկած վերջինիս ազգական Ն. Պ.-ին, ինչի արդյունքում վերջինիս մոտից հայտնաբերել և առգրավել են պոլիէթիլենային երկու թափանցիկ փաթեթ: Առաջինում առկա էր 2,6 գրամ ընդհանուր քաշով մուգ շագանակագույն զանգված, իսկ երկրորդում՝ 1,4 գրամ կանաչավուն բուսական զանգված, և ևս մեկ փաթեթ՝ կանաչավուն մանրացված բուսական զանգվածով, ընդհանուր քաշը՝ 11,39 գրամ:
Հայտնաբերված թմրամիջոցներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: