Բաժիններ՝

«STARTPHONE 20 500» սակագնային պլանին բաժանորդագրվելիս Samsung Galaxy A8 (2018) սմարթֆոնը ստացեք 1 դրամով

«STARTPHONE 20 500» սակագնային պլանին 24 ամսով բաժանորդագրվելով ` ֆիքսված 20 500 դրամ ամսավճարի դիմաց բաժանորդն ամսական ստանում է 10 000 րոպե ներցանցային խոսելաժամանակ, 200 րոպե դեպի ՀՀ այլ ցանցեր և 15 000 ՄԲ ինտերնետ:

Նշված ժամկետով սակագնային պլանին բաժանորդագրվելու դեպքում «Samsung Galaxy A8 (2018)» սմարթֆոնը կարելի է ստանալ 1 դրամով:

Փաթեթով տրամադրվող ծառայություններ
Ներցանցային խոսելաժամանակ 10 000 րոպե
Խոսելաժամանակ դեպի ՀՀ այլ ցանցեր 200 րոպե
Ինտերնետ 15 000 ՄԲ

2018 թվականին արտադրված Samsung Galaxy A8 (2018) նորաոճ մոդելն ունի կրկնակի SIM քարտի հնարավորություն, բարակ իրան (8.4 մմ) և կշռում է ընդամենը 172 գրամ: Սմարթֆոնն առջևի մասում ունի 2՝ 8 և 16 մեգապիքսել տեսախցիկ և 32 ԳԲ ներքին հիշողություն: Նոր սմարթֆոնը կարելի է ձեռք բերել ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում կամ պատվիրել ՎիվաՍել-ՄՏՍ-ի առցանց խանութից: Սմարթֆոնն առկա է 3 գույներով՝ սև, կապույտ և ոսկեգույն:

««STARTPHONE 20 500» սակագնային պլանը նախատեսված է այն բաժանորդների համար, ովքեր նախընտրում են նորաոճ սմարթֆոն և հաճախ են օգտվում ինտերնետից՝ մասնավորապես սոցիալական ցանցերից: Բացի օնլայն շփման լայն հնարավորություններից այս սակագնային պլանը ներառում է նաև րոպեներ՝ ցանցից դուրս և ներցանցային զանգեր կատարելու համար, ինչը հնարավորություն է տալիս միշտ լինել կապի մեջ: Առհասարակ, մենք ստեղծել ենք «STARTPHONE» սակագնային պլանները՝ համատեղելով սմարթֆոնը և բջջային ծառայությունները մեկ փաթեթում, դարձնելով դյուրին թե՛ վճարման, թե՛ բաժանորդագրության գործընթացը», – ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որևէ մեկը:  Մեր նորություններին մշտապես ծանոթ լինելու համար միացեք մեզ Ֆեյսբուքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս