ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է Երևանի բնակչուհու նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել 26-ամյա երիտասարդի:
Այս օրերին Երևան քաղաքի վարչական տարածքում անցկացվում են հավաքներ և երթեր, որոնց ընթացքում խախտվում են հավաքների ազատության մասին օրենսդրության պահանջները:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության գլխավոր հարկային տեսուչ Անդրանիկ Հովհաննիսյանն անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ չի կատարել իր ծառայողական պարտականությունները և անհատ ձեռնարկատեր Գարիկ Ուզունյանին հնարավորություն է ընձեռել տևական ժամանակ առանց համապատասխան հարկային հաշվառման զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ` հարկային մարմնից թաքցնելով այդ գործունեության արդյունքում ստացված եկամուտները:
Ապրիլի 10-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության ու փրկարար ծառայության աշխատակիցները հանդիպեցին «Դալմա մոլ» առևտրի կենտրոնի տնօրինության հետ:
Արմինե Մանուկյանին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Մալաթիայի քրեական հետախույզները հայտնաբերել են մայրաքաղաքի Տիչինայի փողոցում ու բերման ենթարկել ոստիկանության Մալաթիայի բաժին։
Երևանի Հյուսիսային պողոտայի «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում տեղի ունեցած պայթյունից տուժած 8-ամյա Ռուբինա Մարկոսյանն ու նրա եղբայրը`6-ամյա Ռուդոլֆ Մարկոսյանը շարունակում են գտնվել «Սբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում` բժիշկների հսկողության ներքո:
2018 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվել են 173 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ:
Հայաստանը քայլ առ քայլ աշխարհին ապացուցում է, որ աշխարհի լավագույն գինեգործներից է: Նախորդ 12 ամսում երկրից 2 մլն 711.5 հազար լիտր գինի է արտահանվել:
Ապրիլի 10-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները ապրիլի 9-ին, ժամը 18.00-ին, Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 1 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, Շենգավիթի բաժին բերման են ենթարկել 1978 թ. ծնված Կամո Խ.-ին:
Ապրիլի 8-ին Աբովյան քաղաքի Progress ֆիզիկական զարգացման կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության «Փաուերլիֆտինգի» (ուժային եռամարտի) առաջնություն, որին մասնակցում էին ՀՀ մարզերից, ինչպես նաև Արցախից և Ջավախքից ժամանած 180 մարզիկներ:
Ապրիլի 10-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել Ստեփանակերտի քաղաքային վարչություն այն մասին, որ նույն օրը ժամը 01:40-ին սուր թունավորումով իրենց մոտ է ընդունվել Մարտունու շրջանի Գիշի գյուղի բնակիչ՝ 1983թ. ծնված Ս.Գ-ն:
Ապրիլի 10-ին, ժամը 11:04-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շիրազի փողոցի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Վ.Խոտանան գյուղում 79-ամյա կնոջը ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի առթիվ. կասկածյալը ձերբակալվել է:
Քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանը, գրականագետ Դավիթ Գասպարյանը և գրող Ռազմիկ Դավոյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում խոսեցին Սերժ Սարգսյանի պաշտոնավարման 10 տարիների, ձեռքբերումների և բացթողումների մասին, ինչպես նաև անդրադարձ կատարեցին հասարակության տրամադրվածությանը:
Կնոջ դերը ժամանակակից հասարակություններում պետք է ավելի մեծացնել ու բարձրացնել: ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը խոսել է նաև հասարակությունում կնոջ դերի մասին:
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները տարբերվում են դաշնակցային ու ռազմավարական բնույթով` իրենց մեջ կրելով դինամիկ քաղաքական երկխոսություն ամենաբարձր մակարդակով, արգասաբեր համագործակցություն տնտեսական, ռազմական, ռազմատեխնիկական և մարդասիրական բնագավառներում:
Հայաստանը հույս ունի, որ Եվրոպական Միությունը մոտ ժամանակներս կտրամադրի վիզաների ազատականացման մեկնարկի գործողությունների ծրագիրը: ԱԺ-ում Հայաստանի և Եվրոպական Միության միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը վավերացնելու քննարկմանն այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը՝ պատասխանելով «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի հարցին:
Ապրիլի 8-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ՝ 1963թ. ծնված Ռ.Բ-ն, վարելով իրեն պատկանող «ՎԱԶ 21074» ավտոմեքենան, Հեքիմյան փողոցի թիվ 1 շենքի դիմացի ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել նույն քաղաքի բնակչուհի՝ 1949թ. ծնված Է.Մ-ին։
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 9-ից 10-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 26 դեպք։
09.04.2018թ. ժամը 14:20-ի սահմաններում N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի արձակած կրակոցի հետևանքով կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Նարեկ Գևորգի Հարությունյանը:
Ապրիլի 6-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ՝ 1960թ. ծնված Վ.Վ-ն դիմել է Ասկերանի շրջանային բաժին այն մասին, որ 2017թ. նոյեմբերի կեսերից մինչև դեկտեմբերի կեսերն ընկած ժամանակահատվածում, Պատարա գյուղում գտնվող իր հայրական տնից, քույրը, Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղի բնակիչ՝ 1970թ. ծնված Ե.Հ-ն հափշտակել է 14 հատ ցինկապատ թիթեղ։
Ռոբերտ Սարգսյանի հանցավոր գործողություններից տուժած անձինք կարող են դիմել ՀՀ հատուկ քննչական ծառայություն։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 10-ին ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ ապրիլի 10-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
Հայաստանի ԱԻՆ-ում, ապրիլի 9-ին, ժամը 20:57-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին Ծաղկաձոր-Հրազդան ավտոճանապարհի մոտակա դաշտամիջյան հատվածում մոլորվել է:
«Փաստ» թերթը գրում է. ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարության ղեկավար Արամ Թանանյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր և կնոջ 2017 թ. տարեկան հայտարարագրերը:
«Ժողովուրդ» թերթին երեկ հայտնի է դարձել, որ ապրիլի 3-ին Սյունիքի մարզի ոստիկանության վարչության աշխատակիցները Գորիսում փայտով բեռնված մեքենա են կանգնեցրել:
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը, հիմնվելով Պետական եկամուտների կոմիտեի եկամտային հարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման տվյալների բազայի վրա, 2018թ. հունվարից անցում է կատարել միջին աշխատավարձի հաշվարկման տեղեկատվական նոր աղբյուրի՝ վարչական ռեգիստրի գործիքի կիրառմանը:
Ապրիլի 9-ին, ժամը 20:06-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաղյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 4 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: