Բաժիններ՝

13 ոստիկան ազատվել է աշխատանքից

2018 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվել են 173 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ: Այս մասին հայտնում է Ոստիկանության լրատվական ծառայությունը:

Կատարված ծառայողական քննությունների արդյունքներով ոստիկանության ծառայողների նկատմամբ կիրառվել են 82 կարգապահական տույժեր, այդ թվում՝

– հայտարարվել է նկատողություն` 36,
– հայտարարվել է խիստ նկատողություն` 28,
– կոչումն իջեցվել է մեկ աստիճանով` 5,
– ազատվել են ոստիկանությունում ծառայությունից` 13:

ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված օրինախախտումների փաստերով ներքին անվտանգության վարչության կողմից նախապատրաստվել և ՀՀ հատուկ քննչական ծառայության ու նախաքննական այլ մարմինների քննարկմանն են ուղարկվել ծառայողական քննությունների 6 նյութեր:

Դրանցով հարուցվել են 6 քրեական գործեր։

2018 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում ՀՀ ոստիկանությունում հրավիրվել է կարգապահական հանձնաժողովի 2 նիստ, որոնց ընթացքում քննարկվել է ոստիկանության 7 ծառայողի վերաբերյալ իրականացված ծառայողական քննությունների 6 նյութ։

Կարգապահական հանձնաժողովի միջնորդությամբ ՀՀ ոստիկանության պետի հրամաններով ոստիկանության 7 ծառայողի նկատմամբ կիրառվել են հետևյալ կարգապահական տույժերը.

– 1 ծառայողի հայտարարվել է «Խիստ նկատողություն»,
– 6-ն ազատվել են ՀՀ ոստիկանությունում ծառայությունից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս