
«Կոշ» ՔԿՀ դատապարտյալը վեց ռեկորդ է սահմանել

Ապրիլի 8-ին Աբովյան քաղաքի Progress ֆիզիկական զարգացման կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության «Փաուերլիֆտինգի» (ուժային եռամարտի) առաջնություն, որին մասնակցում էին ՀՀ մարզերից, ինչպես նաև Արցախից և Ջավախքից ժամանած 180 մարզիկներ:
Առաջնությանը մասնակցում էր նաև ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Դավիթ Հարությունյանը: 65 կգ. քաշային կարգում նա սահմանեց վեց ռեկորդ, որից երկուսը՝ աշխարհի և Եվրոպայի, իսկ չորսը՝ Հայաստանի: Դավիթ Հարությունյանին մեդալ, հուշանվերներ և դիպլոմներ հանձնեց ՀՀ «Փաուերլիֆտինգի» ֆեդերացիայի նախագահ, սպորտի վաստակավոր վարպետ Գագիկ Սարոյանը: ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Լյովա Բաղդասարյանը պարգևատրվեց շնորհակալագրով և հուշամեդալով Գագիկ Սարոյանի կողմից` Դավիթ Հարությունյանին աջակցություն ցուցաբերելու և մարզական պատրաստվածությունն ապահովելու համար: