«Կինն ազգի առանցքն է». Արմեն Սարգսյան

Կնոջ դերը ժամանակակից հասարակություններում պետք է ավելի մեծացնել ու բարձրացնել: ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը խոսել է նաև հասարակությունում կնոջ դերի մասին:

«Հիանալի կեսը մշտապես ակտիվորեն ներգրավված է քաղաքական, հասարակական, տնտեսական, մշակութային կյանքում` չհաշված արդեն ավանդաբար դարձած «կանացի» ոլորտները` առողջապահություն և կրթություն: Մենք ունենք կանայք կառավարությունում, խորհրդարանում, դեսպաններ, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ, ձեռնարկատերեր»,-ասել է Արմեն Սարգսյանը:

Նորընտիր նախագահի խոսքով` կինն ազգի առանցքն է ոչ միայն Հայաստանում, այլև շատ այլ երկրներում: Պետք է արժանին մատուցել հայ կնոջը` կողակցին, մորը, դստերն ու քրոջը: «Շատ երկրներում նույնիսկ ամենադժվար ժամանակներում կանայք վստահորեն տարել ու տանում են ընտանիքի, հասարակության հիմնական բեռն իրենց ուսերին»:

Արմեն Սարգսյանը ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնել է ապրիլի 9-ին ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստում երդմնակալությամբ: Երկին անցել է խորհրդարանական կառավարման համակարգի:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30