Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Սուքիասյանի կողմից նյութեր են նախապատրաստվում Արագածոտնի մարզում տեղի ունեցած բնակարանային գողության փաստով։
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 28-ից մարտի 1-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքից բացահայտվել է 10-ը։
Ձկնաբուծության ոլորտում առկա խնդիրների քննարկման և փոխշահավետ համագործակցության արդյունքում դրանց լուծումներ տալու նպատակով՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն էին հրավիրվել ձկնաբուծությամբ զբաղվող, ներկրող և արտահանող խոշոր ընկերությունների ներկայացուցիչները և ձկնաբուծության միության նախագահը:
Փետրվարի 28-ին, ժամը 3.45-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ օպերատիվ խմբի կողմից Փարիզ-Մոսկվա-Երևան չվերթով ՀՀ է տեղափոխվել 1968 թ. ծնված Արմեն Բ.-ն:
Հայաստանում շրջանառվող դեղերի 7-8 տոկոսը տեղական արտադրության է, մնացածը ներմուծվում է տարբեր երկրներից:
«Փաստ» թերթը գրում է. «Իրականում Հայաստանում գործող վարկային կազմակերպությունները փաստացի 130-150% տարեկան տոկոսադրույթով են գումար տրամադրում հաճախորդներին, բայց տպավորությունն այնպիսին է, որ դա առանձնապես չի հետաքրքրում ոչ Կենտրոնական բանկին, ոչ էլ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին:
Հայաստանի բոլոր դեղատներում մարտի 1-ից հակաբիոտիկները, հորմոնալ և կոդեին պարունակ դեղերը կվաճառվեն միմիայն դեղատոմսով:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 1-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 1-ին՝ ժամը 09:00-ի, դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
«Հրապարակ» թերթը գրում է. «Կանանց մեկամսյակին ընդառաջ՝ կնամեծար, ուշադիր տղամարդու համբավ ունեցող Մամիկոն Ասլանյանը՝ Վանաձորի համայնքապետը, որոշել է պարգևատրել համայնքապետարանի կին աշխատակիցներին:
Հարսանիքն ավարտվել էր սպանությամբ:
Թուրքիայի Ադափազար քաղաքում վերջերս վերաբացված զբոսայգիներից մեկում կարուսելի վրա տեղադրված կիսամերկ մանեկենը լուրջ իրարանցում է առաջացրել:
«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, այս տարի Հայաստանում տեղի կունենան նախագահի եւ վարչապետի ընտրություններ: Սահմանադրական փոփոխությունների արդյունքում նախագահի պաշտոնը զբաղեցրած անձն այլեւս լիազորությունների այն լայն շրջանակով օժտված չի լինի, ինչպես նախկինում էր:
«Երևանի ավագանու նիստում հայտնի միջադեպի գործը հետաքրքիր ընթացք է ստանում: «Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ այս գործը Կենտրոնի քննչական բաժնից տեղափոխվել է ՀՀ քննչական կոմիտեի հատուկ կարևորագույն գործերով քննչական վարչություն:
Փետրվարի 28-ին՝ ժամը 18:51-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թևոսյան փողոցում՝ տրոլեյբուսի պարկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է կայանած տրոլեյբուսին, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:
Թբիլիսիի Պետրոս Ադամյանի հայկական պետական դրամատիկական թատրոնի տեղում նոր շինություն կկառուցվի, որն ավելի ժամանակակից եւ բազմաֆունկցիոնալ կլինի։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ-ում գրանցված դեղերի մի մասն այսօրվանից կվաճառվի միայն դեղատոմսով: Դրանք հիմնական հակաբորբոքային միջոցներն են, հակաբիոտիկները, հորմոնալ և հոգեմետ նյութեր պարունակող դեղերը:
«Ժամանակ» թերթը գրում է. «Ալավերդու շուկայում տեղի ունեցած սպանության գործի շրջանակում կաշառք վերցնելու փաստով կալանավորված ՔԿ Լոռու մարզային վարչության պետ Թաթուլ Շուշանյանը դեռևս ցուցմունք չի տվել։
Փետրվարի 28-ին՝ ժամը 19:46-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խարբերդի ամառանոցների 20-րդ փողոցի տներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Մերուժան Սիմոնյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր 2017 թ. տարեկան հայտարարագիրը:
Մարտի 1-ին՝ ժամը 06:26-ին, տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի եկեղեցու մոտակայքում տեղի է ոնեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը հեռացել է Հայաստանից և ընտանիքով հիմնավորվել Ավստրիայում։ Փորձում է այնտեղ բիզնես-գործունեություն ծավալել: Թեև նրա մերձավորները պնդում են, որ ժամանակ անց կվերադառնա:
«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ Տարոն Մարգարյանը որոշել է ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության՝ Վազգեն Սարգսյանի անվան փողոցը վերանվանելու նախագիծն ընդգրկել ավագանու առաջիկա նիստի օրակարգ:
Կառավարության քննարկմանն է ներկայացվել «Ինժեներական քաղաքի» ստեղծման հայեցակարգին և դրանից բխող միջոցառումների իրականացման ժամանակացույցին հավանություն տալու մասին հարցը: Այն ընդգրկված է գործադիրի այսօրվա՝ մարտի 1-ի նիստի օրակարգում:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ավագանու «Երկիր ծիրանիի» ներկայացուցիչ Մարինա Խաչատրյանի դեմ «գրոհած», նրա ձեռքից քաշքշած ավագանու ՀՀԿ-ական անդամ, «Կենտրոն-1» համատիրության նախագահ-կառավարիչ Սուրեն Ներսիսյանը, պարզվում է, Կենտրոն համայնքում, մասնավորապես՝ Պռոշյանի հատվածում հինգ դրամով թանկացրել է համատիրությանը վճարվող վարձը։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մարտի 1-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս․թ․ մարտի 2-ին ժամը 10։00-24։00-ն կդադարեցվի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի՝ Վերին Շենգավիթ թաղամասի 2-րդ փողոցի և նրբանցքների ջրամատակարարումը։
Միջինքի օրը (այս տարի մարտի 7-ին) պահքը չի լուծվում, այլ պահվում է նույն խստությամբ:
Դեռևս անցած տարվա դեկտեմբերի 11-ից հանրապետությունում սկսվել էին մարդու պապիլոմա վիրուսով պայմանավորված արգանդի վզիկի քաղցկեղի դեմ պատվաստումները:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է ավտոմեքենաներից կատարված գողությունների 25 դրվագ. երկու անձ ներգրավվել է որպես կասկածյալ: