Երկու տղամարդ ոստիկանության Դիլիջանի բաժնում ապօրինի պահվող զենք զինամթերք են կամավոր հանձնել:
Արագածոտնի մարզում «Միթսուբիշին» հարվածել է պարսպին ու գլխիվայր շրջվել:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Սուրեն Կարայանն այցելել է կոշիկի արտադրությամբ զբաղվող «Փիրալյան» ՍՊԸ։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու Հրազդանի կիրճում հայտնաբերված տղամարդու դիակի ինքնությունը, մահվան հանգամանքները:
Բլոգեր Ալեքսանդր Լապշինը կրկին անդրադարձել է ադրբեջանական բանտում գտնվելու իր փորձառությանը:
Ապրիլի 27-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն և հանդիպել կենտրոնում ապաքինվող երիտասարդների և ապրիլյան քառօրյա մարտական գործողությունների մասնակիցների հետ:
Օտարերկրյա անձանց կողմից ՀՀ տարածքում ձեռք բերված ապրանքների արտահանման ժամանակ Tax free հաշիվներով 2018թ. առաջին եռամսյակի ընթացքում վերադարձվել է ավելացված արժեքի հարկի 232 միլիոն 159 հազար դրամ գումար:
Ապրիլի 28-ի ցերեկը, 29-ին ժամանակ առ ժամանակ, 30-ի կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Ինչպես Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, այնպես էլ Հայաստանի Հանրապետության ոստիկանության յուրաքանչյուր ծառայող հուսով է, որ 2018 թվականի մայիսի 1-ին Հայաստանի Հանրապետության օրենսդիր իշխանության մարմնում, սահմանադրության տառին ու ոգուն համապատասխան իր հանգուցալուծումը կստանա ստեղծված ճգնաժամը, և մեր հանրապետությունը կշարունակի ապրել իր խաղաղ բնականոն կյանքով: Ոստիկանությունն օրենքով վերապահված իր լիազորությունների շրջանակում անելու է ամեն ինչ խաղաղ հավաքի […]
Ապրիլի 27-ին, ժամը 21:14-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գևորգ Հովսեփյան փողոցում` Հանրային հեռուստաընկերության մոտակայքում գտնվող գազատար խողովակից հրդեհ է բռնկվել:
Ապրիլի 27-ին ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը հատուկ մարտավարական ուսումնավարժություններ էր կազմակերպել «Փեթակ» (հասցե՝ Արշակունյաց պողոտա 17ա) և «Երևան» (հասցե՝ Ս. Զորավարի փ. 11/1 շենք) տոնավաճառներում՝ «Հրդեհի դեպքում կազմակերպության աշխատակիցների և քաղաքացիների տարահանումը» թեմայով:
ԵԱՀԿ մշտական խորհրդի ապրիլի 26-ի նիստում Եվրոպական միությունը ներկայացրել է իր դիրքորոշումը «Հայաստանում ժողովրդավարական գործընթացների վերաբերյալ»:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ստացած որոշ ահազանգերի առնչությամբ պարզաբանում է ներկայացրել:
ՀՀ վարչապետի պաշտոնական կայքէջի՝ primeminister.am դոմեյնի նկատմամբ կիբերգրոհի փորձեր են արվել:
Պարզվել է, որ նշված անձինք թունավորվել են տան խոհանոցում տեղադրված ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազից:
Ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ ապրիլի 27-ին` ժամը 18.00-ին, կամավոր բաժին է ներկայացել ՌԴ քաղաքացի 1978 թ. ծնված Կարեն Ղ.-ն:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդի հետ:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը, Երևանում ապրիլի 16-ին բողոքի ցույցերի ժամանակ ծեծի էր ենթարկել ուսանողներին: Ընդ որում, ուսանողների վրա Համբարձումյանը հարձակվել էր ոստիկանների ներկայությամբ, կան նաև համապատասխան տեսագրություններ:
Տեղեկացնում ենք, որ 2018 թվականի ապրիլի 28-ից Երևան քաղաքի Արամի և Բուզանդի փողոցները միացնող՝ «Վերնիսաժ»-ին հարակից (Խանջյան փողոցին զուգահեռ) ճանապարհահատվածում և Խանջյան-Բուզանդ, Խանջյան-Արամ խաչմերուկներում երթևեկությունը կկազմակերպվի կից ներկայացված սխեմայի համաձայն:
Անհետ կորած 13-ամյա աղջիկը հայտնաբերվել է:
20 ամյա երիտասարդ է անհետ կորել. տեսնողներին խնդրում ենք արձագանքել:
Ապրիլի 28-ին, ժամը 03:51-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նիկոլայ Օստրովսկու փողոցի թիվ 14 տան մոտակայքում գտնվող տներից մեկում:
Այսօր՝ ապրիլի 28-ին, Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ արագ արձագանքման խումբ է գործուղվել Վանաձոր այդ քաղաքում նախատեսվող հանրահավաքի կապակցությամբ:
Վեդիում տերմինալ են գողացել ու բռնվել դեպքից ժամեր անց:
Հայաստան մայիսի 6-12-ը ժամանելու է ԵԱՀԿ Քարտուղարության ներքին վերահսկողության գրասենյակի ավագ աշխատակից Բիրգեր Հելդտը։
Պետեկամուտների կոմիտեն ապրիլին հավաքագրել է 130 միլիարդ դրամ եկամուտ, որով կատարողականը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ գերազանցվել է շուրջ 12 միլիարդ դրամով:
Ռուսաստանի հայերի միությունը հայկական լրատվամիջոցներին կոչ է անում կազմակերպության անունից կեղծ հայտարարություններ չտարածել:
«Այսօր և այսուհետ էլ չկա Երևան, Գյումրի, Վանաձոր և այլն, կա ազատ հայ ժողովուրդ, որն այսօր Գյումրիում է»,- այսօր Գյումրու Վարդանանց հրապարակում կազմակերպված հանրահավաքի ժամանակ այս մասին ասաց դերասան Հայկ Մարությանը՝ նշելով, որ այս տարի պարզել է՝ նաև գյումրեցի է։
Այս տարվա հոկտեմբերին Ջրային տնտեսության պետական կոմիտեի «Ջրային տնտեսության» ԾԻԳ-ը կամփոփի «Երևանի ջրամատակարարման բարելավման ծրագրով» նախատեսված շինարարական 3 փաթեթների իրականացումը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում սուտ մատնության հատկանիշներով հարուցված քրեական գործերի նախաքննությամբ, այդ թվում` սուտ մատնություն կատարած անձանց ինքնախոստովանական ցուցմունքների արդյունքում բացահայտվել է, որ ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցները հանիրավի մեղադրվել են պաշտոնեական դիրքը չարաշահելու և բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ: