Սուրեն Կարայանն շրջայց է կատարել հայկական կոշիկի արտադրությունում․քննարկվել են նոր արտադրանքի հիմնման հնարավորությունները
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Սուրեն Կարայանն այցելել է կոշիկի արտադրությամբ զբաղվող «Փիրալյան» ՍՊԸ։
Roberto Piraloff ապրանքանիշը ներկայացնող ընկերության հիմնադիր Գևորգ Իորդանյանը նշել է, որ գործարանը համալրված է արտադրության այս ոլորտում առկա ամենաժամանակակից տեխնոլոգիաներով, որոնք համապատասխանում են միջազգային ES ստանդարտներին:
Գևորգ Իորդանյանի խոսքով՝ տվյալ ապրանքանիշի հայկական կոշիկների արտահանումն աճել է ավելի քան 20%-ով, իսկ արտահանման հիմնական ուղղությունը Եվրամիության երկրներն են։ Ներկայումս ընկերությունը աշխատանքներ է իրականացնում իրացման ծավալների առավել ընդլայնման ուղղությամբ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկայում։ Սուրեն Կարայանը նշել է, որ կառավարությունը պատրաստակամ է աջակցել ընկերության կողմից իրականացվող ծրագրերում՝ ընդգծելով հայկական կոշկագործության կարևությունը և առկա ներուժը։ Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ այս ձեռնարկության ընդլայնմամբ և Հանրապետությունում կոշիկի նոր արտադրությունների ստեղծմամբ հնարավորություն կստեղծվի նաև կոշկագործության հարակից պարագաների արտադրության կազմակերպումը հիմնել Հայաստանում՝ ապահովելով կոշկագործության ամբողջական արժեշղթան։
Նախարարի պաշտոնակատար Սուրեն Կարայանի հետ քննարկվել են արտադրանքի ծավալների ավելացման հնարավորությունները, արտահանման ընդլայման հեռանկարները և առաջիկա ծրագրերը, այդ թվում՝ կանացի կոշիկի արտադրության կազմակերպումը։